Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1667-ով՝ հասնելով 123646-ի, գրանցվել է մահվան 40 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Բուժվածների թիվն ավելացել է 2 366-ով և հասել 90 754-ի, իրականացվել է 4459 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 480445-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2388-ի: Բուժվում է 30504 մարդ: