ՄԻԵԴ-ը վճռել է, որ Թուրքիան խախտել է երկրի գլխավոր ընդդիմադիր առաջնորդի՝ Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքի ազատությունը: Թուրքիայի դատարանը 2012-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատելու համար քաղաքական գործչին պարտավորեցրել էր խոշոր դրամական տուգանք վճարել, գրում է Ahval-ը։
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մեղավոր էր ճանաչվել խորհրդարանում իր երկու ելույթների ժամանակ Էրդողանին զրպարտելու համար: Նա քննադատել էր այն ժամանակ վարչապետ Էրդողանին թուրքական ՌՕՈՒ-ի ռմբակոծության և վիճելի հիդրոէլեկտրակայանի պատվարի համար, Էրդողանը նրան դատի էր տվել ու շահել դատը։ ՄԻԵԴ-ի 7 դատավորները միաձայն որոշում են կայացրել, որ թուրք դատավորները «չեն դիտարկել վիրավորական դիտողությունները այն համատեքստում, որում արվել են», և Թուրքիային պարտավորեցրել են ընդդիմադիր առաջնորդին որպես վնասի փոխհատուցում վճարել 15 400 դոլար տուգանք։
Վերջին տարիներին Էրդողանը մի քանի անգամ դատի է տվել Քըլըչդարօղլուին։