Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը վարակվել է կորոնավիրուսով: «Իմ աշխատակիցներից մեկը թեստի դրական պատասխան է ստացել, և երեկ երեկոյան ինձ մոտ կորոնավիրուսը նույնպես հաստատվեց, որ COVID-19 ունեմ: Ես արդեն սկսել եմ իմ կարանտինային գործընթացը»,- Twitter-ում հայտարարել է նա:
Իրանի պլանավորման և բյուջետավորման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Բաղեր Նոուբախտը և կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիան ևս վարակվել էին կորոնավիրուսով և COVID-19-ից վերականգնվելուց հետո վերադարձել աշխատանքի: