ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Լրագրողներին թիրախավորելու համար Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի. ՄԻՊ

Լրագրողներին թիրախավորելու համար Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի. ՄԻՊ
21.10.2020 | 10:29

«Երբ Արցախում հրթիռակոծությունների հետևանքով լրագրողներ վիրավորում ստացան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, թե լրագրողներն Արցախ այցելելու համար պետք է Ադրբեջանից թույլտվություն խնդրեին: Ասացին նաև, թե Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն չեն կրում լրագրողների անվտանգ աշխատանքի համար: Դրա պատասխանատուն, հավելեցին, Հայաստանի իշխանություններն են: Բայց դա միջազգային իրավունքի հիմքերին հակասող հայտարարություն է: Լրագրողի աշխատանքը կոնֆլիկտային գոտիներում, կոնկրետ դեպքում՝ Արցախում, լեգիտիմ նշանակություն ունի»,- Արցախում վիրավորված լրագրողների միջդեպերին անդրադառնալով՝ ասում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:


Լրագրողի աշխատանքն, ընդգծում է ՄԻՊ-ը, իրավապաշտպան նշանակություն ունի, և ակնհայտ է, թե մասնագիտական պարտականություններն իրացնելիս՝ լրագրողը որքան շատ է օգնում ապացույցներ ձեռք բերելուն: «Լրագրողներն ունեն նաև քաղաքացիական պաշտպանության իրավունքներ, հատկապես այն լրագրողները (ֆրանսիացի, հայ ու ռուս), որոնք մարմնական տարբեր աստիճանի վիրավորումներ էին ստացել: Ակնհայտ է, որ նրանք եղել են քաղաքացիական հագուստով, տարբերանշանով, զինվորականության հետ որևէ առնչություն չեն ունեցել: Մասնագիտական իրենց աշխատանքն են կատարել: Դրանից բացի՝ անգամ եթե այդ պահին հնարավոր չէ տարբերակել՝ թիրախում լրագրող է, թե զինվորական, կանխավարկածը միշտ լրագրողի օգտին է, հետևաբար՝ Ադրբեջանի իշխանությունները լրագրողներին կոնֆլիկտային գոտում թիրախավորելու համար պատասխանատվություն պետք է կրեն»,- մանրամասնում է նա:

Դիտվել է՝ 3148

Մեկնաբանություններ