Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1540-ով՝ հասնելով 63000, գրանցվել է մահվան 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 384-ով և հասել 47925-ի, իրականացվել 3937 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 344 035-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 75 (կին), 64 (տղամարդ), 89 (տղամարդ), 78 (կին), 70 (կին), 69 (տղամարդ), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 66 (կին), 82 (կին) և 73 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։ Մահերի ընդհանուր թիվը հասավ 1381-ի: Բուժվում է 13694 մարդ: