Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 614-ով՝ հասնելով 55087-ի։
⠀
Առողջացել է ևս 216 մարդ, ընդհանուր՝ 45528: Արձանագրվել է մահվան 6 դեպք, ընդհանուր՝ 1010: Մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 303 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 8246 քաղաքացի: Երեկ արվել է 3312 թեստավորում, մինչև այժմ՝ 319791: