ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Եր­կու տար­վա ա­տե­լու­թ­յու­նը դուրս է հոր­դել փո­ղոց ու սպառնում է բո­լո­րին

Եր­կու տար­վա ա­տե­լու­թ­յու­նը դուրս է հոր­դել փո­ղոց ու սպառնում է բո­լո­րին
01.05.2020 | 00:30
Գա­վա­ռում տե­ղի ու­նե­ցած ող­բեր­գա­կան ու սահ­մռ­կե­ցու­ցիչ դեպ­քե­րի հիմ­քում ա­ռօ­րյա կեն­ցա­ղա­յին հարց է, ին­չը սա­կայն ի­րա­վի­ճա­կը վեն­դե­տա­յի է հասց­րել: Քա­ղա­քա­ցի­նե­րը ո­րո­շել են՝ հան­ցա­գոր­ծու­թյուն կա­տա­րած ան­ձի նկատ­մամբ ի­րենք պետք է դա­տաս­տան տես­նեն: Կար­ծես 90-ա­կան­նե­րի քրո­նի­կո­նը լի­նի, ա­մեն մե­կը, որ այս կամ այն ճա­նա­պար­հով զենք է ձեռք բե­րել, ան­ձամբ է հար­ցեր լու­ծում: Երևույ­թը վտան­գա­վոր է, ան­գամ սար­սա­փեց­նող, քան­զի որևէ մե­կը ե­րաշ­խա­վոր­ված չէ, որ կույր գն­դա­կի զոհ չի դառ­նա: Ա­մե­նա­թո­ղու­թյունն ա­մե­նուր է, քա­ղա­քա­ցի­նե­րը չեն վս­տա­հում ոս­տի­կա­նու­թյա­նը, շա­տե­րը կար­ծում են, թե ոս­տի­կան­նե­րը հան­ցա­գործ­նե­րին հայտ­նա­բե­րել ու պատ­ժել չեն կա­րո­ղա­նա­լու: Այս ա­մենն էլ հան­գեց­նում է ինք­նա­դա­տաս­տա­նի, վար­չա­պե­տի սի­րե­լի բա­ռով ա­սած` «սա­մա­սու­դի»:
Քա­ղա­քա­ցին, երբ երկ­րի ա­ռա­ջին դեմ­քից լսում է «աս­ֆալ­տին փռե­լու, թա­թիկ­ներ կտ­րե­լու» մա­սին, ինք­նա­բե­րա­բար մտա­ծում է՝ ա­րար­քը նաև ի­րեն է թույ­լատ­րե­լի: 2 տա­րի ա­նընդ­մեջ բարձ­րա­ձայ­նում ենք՝ ա­տե­լու­թյունն ու մաղ­ձը, որ գե­նե­րաց­վում է հա­սա­րա­կու­թյան ներ­սում, ու դա վե­րաց­նե­լու հա­մար իշ­խա­նու­թյու­նը որևէ քայլ չի ա­նում, ա­վե­լին՝ խրա­խու­սում է այն, այժմ փո­ղոց է դուրս ե­կել ու սպառ­նում է բո­լո­րին: Ի՞նչ են ա­նում իշ­խա­նու­թյունն ու հան­րա­յին, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը, որ նվա­զեց­նեն լար­վա­ծու­թյու­նը: Ո­չինչ էլ չեն ա­նում: Քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րից շա­տե­րը հա­ճախ ան­պար­կեշտ ու հրահ­րող բա­ռա­պա­շա­րով են հան­րա­յին ե­լույթ­ներ ու­նե­նում, իսկ դա, ինք­նին, պա­րարտ հող է քրեա­կան են­թամ­շա­կույ­թի հա­մար: Կարճ ա­սած՝ խոր վի­հի առջև ենք կանգ­նած. խո­սում ենք քրեա­կան են­թամ­շա­կույ­թի դեմ պայ­քա­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին, բայց որևէ գոր­ծուն քայլ դրա դեմ չենք ձեռ­նար­կում:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 10080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ