Փաշինյանը հևոցով էր խոսում, կարծես վարակված լիներ նոր կորոնավիրուսով
24.03.2020 | 01:00
Այս մասին, նախ, վկայում է իշխանությունների, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանցավոր անգործությունը, որն արտահայտվեց նոր կորոնավիրուսով (COVID-19) վարակվածության դեպքերի առավել մեծ քանակով հայտնի պետություններից օտարերկրացիների մուտքը Հայաստան ժամանակին չարգելելով, ինչպես նաև այդ երկրներից Հայաստան եկած ՀՀ քաղաքացիներին չկարանտինացնելով: Հենց դրա հետևանքն է այն, որ մեր երկրում երեկ առավոտվա դրությամբ COVID-19-ով վարակվածության արդեն 194 դեպք ունեինք և 0 երաշխիք, որ դեպքերի քանակն առաջիկայում չի աճի…
ԱՌԱՋԻՆ. եթե մինչև մարտի 16-ը կարելի էր կարծել, թե վերոնշյալը հանցավոր անփութության արտահայտություն է, ապա մարտի 16-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում իր հռետորական հարցով` «Մենք պետք է խնդիր ձևակերպեինք, որ հանկարծ կորոնավիրուսը Հայաստան չմտնի՞…», վկայեց, որ ինքը և իր գլխավորած կառավարությունն իրենց առջև խնդիր չեն դրել, որ նոր կորոնավիրուսը Հայաստան չմտնի:
Մի փոքր հանգամանորեն անդրադառնանք ԱԺ-ում մարտի 16-ին Փաշինյանի հակասական, արտակարգ դրության պայմաններում հասարակությանն ապակողմնորոշող, վտանգավոր ու խայտառակ ելույթին.
«Պատկերացրեք հիմա էսօր Հայաստանում կորոնավիրուսի 0 դեպք ունենք, և մեր զբոսաշրջությունը մեր նույն վիճակում ա, մեր արտաքին տնտեսական միջավայրը նույն վիճակում ա, և մենք պահում ենք 3-4 ամիս` 0 կորոնավիրուս և տնտեսական ահավոր վատ միջավայր, զբոսաշրջիկ չկա և այլն,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:- Չորս ամիս հետո իրավիճակը սկսվում ա վերականգնվել, և մենք սպասում ենք, որ, ըհը, մեր զբոսաշրջիկները կգան, և կորոնավիրուսը մտնում է Հայաստանի Հանրապետություն անխուսափելիորեն: Եվ մենք այդ պարագայում տուժում ենք 2 անգամ. մի անգամ տուժում ենք, որ աշխարհի հետ համաքայլ համաճարակի մեջ չենք մտել, որ համաքայլ հաղթահարենք, այսինքն` էլի 2 անգամ տուժում ենք:
Մեր խնդիրն ինչ ա էս պարագայում, մեր խնդիրն էն ա` անել մաքսիմումը, որ մահվան դեպքեր չարձանագրվեն, որովհետև, ասում եմ, էսօր, օրինակ, Բրիտանիայում մտածում են կառավարելի համաճարակի մասին: Ինչ են ասում, ասում են` լավ, որ մենք հիմա կանխարգելենք, էդ վիրուսը բնությունից չի վերանալու, ոչ մեկ չի երաշխավորում, որ մի ամիս հետո հետ չի գալու: Հիմա ոնց որ ջրծաղիկը, երեխեքը պետք է հիվանդանան, որ էլ կյանքում չհիվանդանան, հիմա էն մարդիկ որ վարակվել են, թեթև են տարել, իրենց բախտը բերել է, որովհետև իրենց մոտ հակամարմին է գոյացել, իրենք էլ չեն վարակվի կորոնավիրուսով»:
Փաշինյանն այսպիսով անուղղակիորեն խոստովանեց, որ ինքը հետևել է Մեծ Բրիտանիայի օրինակին կամ առաջնորդվել է նրա խորհրդով, միգուցե ցուցումով, այսինքն` իր գլխավորած կառավարության հետ ժամանակին և համապատասխան միջոցառումներ չի ձեռնարկել, որպեսզի նոր կորոնավիրուսը Հայաստան չմտնի, դեմ չի եղել դրան, հետևաբար և ՀՀ-ում COVID-19-ի տարածմանը և համաճարակին, սակայն հնարավոր ամեն ինչ անելու է, որ դեպքերի քանակը միանգամից չաճի, համաճարակը կառավարելի լինի և չլինեն մահվան դեպքեր:
Սկսենք, նախ, վերջինից. մահվան բազմաթիվ դեպքերից չի հաջողվել խուսափել անգամ աշխարհում իրենց բարձրակարգ բժշկությամբ հայտնի Գերմանիային, Ֆրանսիային, Ճապոնիային…
ԵՐԿՐՈՐԴ. նոր կորոնավիրուսով վարակվածության դեպքերի առավել մեծ քանակով հայտնի պետություններից Հայաստան ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքն արգելելը և այդ առումով ՀՀ-ում զբոսաշրջության սահմանափակումը, ինչը ժամանակին չարվեց, ինչպես նաև նշված պետություններից Հայաստան եկած ՀՀ քաղաքացիներին չկարանտինացնելը, ինչը նույնիսկ հիմա մասնակիորեն է արվում, որևէ կապ չունեն մեր երկրի արտաքին տնտեսական միջավայրի հետ, որովհետև Հայաստանում նույնիսկ արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո էլ մեր երկրի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի, Վրաստանի, աշխարհի բազմաթիվ պետությունների, նույնիսկ` նոր կորոնավիրուսով վարակվածության ու մահվան դեպքերի առավել մեծ քանակով հայտնի երկրներից մեկի` Իրանի հետ շարունակվում է: Փաշինյանը մեր երկրի արտաքին տնտեսական միջավայրի մասին հիշատակեց սոսկ հիմնավորել փորձելու համար, թե ինչու իրենց առջև խնդիր չեն դրել, որ նոր կորոնավիրուսը Հայաստան չմտնի: Միաժամանակ վկայեց, որ իր համար զբոսաշրջիկների գալն ավելի կարևոր է, համենայն դեպս, ավելի կարևոր է եղել, քան նոր կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելը:
ԵՐՐՈՐԴ. «Չորս ամիս հետո իրավիճակը սկսվում ա վերականգնվել». իսկ ո՞վ է Փաշինյանին այդ երաշխիքը տվել, որ չորս կամ, թեկուզ, 5-6 ամիս հետո իրավիճակը վերականգնվելու է, COVID-19-ը ստեղծած ու մարդկության դեմ կիրառածնե՞րն են տվել… Ընդհանրապես ու՞մ է հայտնի, թե հետո ինչ է լինելու, թերևս բացառությամբ COVID-19-ը ստեղծողների:
«Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում էր կամ կանխատեսվում էր, և այդ առումով մենք պետք է որոշակի պատկերացումներ ձևավորենք, թե ինչպես ենք կազմակերպելու կյանքը մեր հանրապետությունում, և ընդհանուր տրամաբանությունը կամ ռազմավարությունը պետք ա լինի հետևյալը, որ կորոնավիրուսի սահմանափակման պայմաններում մենք պետք ա գտնենք և ձևավորենք, այսպես ասած, ազատ և անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել, իհարկե, հընթացս հետևելով իրադարձություններին»,- ՀՀ կառավարությունում կայացած Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը, դրանով իսկ խոստովանելով, որ ուղիղ մեկ շաբաթ առաջվա իր կանխատեսումը, ըստ որի, «Չորս ամիս հետո իրավիճակը սկսվում ա վերականգնվել», սխալ է, ինքն այդ հարցում սխալվել է:
ՉՈՐՐՈՐԴ. եթե 4 ամիս (կամ, թեկուզ, 4 տարի) հետո իրավիճակը սկսի վերականգնվել, աշխարհում նոր կորոնավիրուսի համաճարակը վերանա, այսինքն` մահացողները մահանան, բուժվողները բուժվեն, հաջողվի վարակի փոխանցման դեպքերի դեմն առնել, նոր հիվանդներ այլևս չլինեն, այդ ժամանակ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց առջև Հայաստանի դռները բացելու և արտաքին զբոսաշրջության վերսկսման դեպքում նոր կորոնավիրուսն ինչո՞ւ պետք է անխուսափելիորեն մտնի Հայաստան, ինչպես իր և իր գլխավորած կառավարության հանցավոր անգործությամբ կառավարելի համաճարակի քաղաքականությունը փորձելով արդարացնել, ԱԺ-ում ասաց Փաշինյանը: Նրա այս կանխատեսումը կամ պնդումը չունի որևէ հիմնավորում, իսկ նպատակը պարզ է` մեկի փոխարեն 2 անգամ չտուժելու անհիմն պատճառաբանությամբ արդարացնել աշխարհի հետ համաքայլ համաճարակի մեջ մտնելու իր և իր գլխավորած կառավարության քաղաքականությունը:
ՀԻՆԳԵՐՈՐԴ. վարչապետի պաշտոնը զբաղեցնող և իր ստախոսությամբ հայտնի անձը հերթական անգամ ստելով, նոր կորոնավիրուսի առնչությամբ հայտարարեց, թե «հիմա էն մարդիկ որ վարակվել են, թեթև են տարել, իրենց բախտը բերել է, որովհետև իրենց մոտ հակամարմին է գոյացել, իրենք էլ չեն վարակվի կորոնավիրուսով»: Իրականում ջրծաղկի հետ համեմատությունը կոպիտ սխալ է, ի տարբերություն ջրծաղկի, որով վարակվածների օրգանիզմում իսկապես հակամարմիններ են գոյանում, ջրծաղկով հիվանդացածներն այլևս, չնչին բացառությամբ, չեն հիվանդանում նշված հիվանդությամբ, նոր կորոնավիրուսի պարագայում, ըստ մասնագետների, բոլորովին հակառակն է` դրանով վարակված մարդու օրգանիզմը կայուն իմունիտետ ձեռք չի բերում COVID-2019-ի նկատմամբ:
Ինչպես գրիպի պարագայում, COVID-19-ով վարակվածը տարվա ընթացքում նույնիսկ մի քանի անգամ կարող է վարակվել նոր կորոնավիրուսով, մանավա՛նդ, եթե նախկինում վարակվել է COVID-19-ի S ենթախմբով, բայց դրանից հետո հանդիպել է L ենթախմբի (հիվանդության ծանր ընթացքով արտահայտվող և առավել վտանգավոր) վիրուսների, կամ` հակառակը: Այս պարագայում վերստին վարակվելը կարող է լինել նախորդ վարակման պատճառով հիվանդության բուժումից կամ վարակից ձերբազատվելուց ոչ միայն ամիսներ կամ տարիներ, այլև նույնիսկ օրեր հետո կամ անմիջապես: Արդեն իսկ արձանագրված են կրկին վարակվելու կամ հիվանդության կրկնման մի շարք դեպքեր:
ՀՀ կառավարությունում վարչապետի երեկվա ելույթը բավական անհանգստացնող է, նա կարծես հիվանդ էր, ակնհայտ հևոցով (ինչպես երկար վազելուց հետո), կարծես ծանրացած, դժվարացած շնչառությամբ էր խոսում: Ինչպես հիշում եք, Փաշինյանը մարտի 15-ին խոստովանեց, որ «Այո»-ի քարոզարշավի շրջանակում Մեղրիից Երևան գալիս, անձամբ շփում է ունեցել նոր կորոնավիրուսով վարակված Մեղրիի բնակչի հետ (Իտալիայից եկած), ինչից հետո իմանալով այդ մասին, դարձյալ ինքնամեկուսացել և նոր թեստ է հանձնել:
«Վայքում մտանք բիստրո, և պարզվել է, որ այնտեղ այդ քաղաքացու մոտով անցել ենք,- ասաց Փաշինյանը:- Դրա համար մոտ մեկ ժամ առաջ ես նոր թեստ հանձնեցի կորոնավիրուսի։ Եթե թեստի պատասխանը լինի կեսգիշերն անց, և եթե պատասխանը կլինի դրական, ես և իմ ընտանիքը կշարունակենք ինքնամեկուսացումը Սևանում։ Եթե պատասխանը լինի բացասական, վաղն առավոտյան կվերադառնամ Երևան և կաշխատեմ արդեն Երևանից, կառավարության իմ աշխատասենյակում»:
Ինչպես հետագայում հայտարարեց Փաշինյանը, թեստի պատասխանը եղել է բացասական: Նա, ի տարբերություն նախորդ անգամվա, շտապելով, առանց կրկնակի թեստավորման, մարտի 16-ի առավոտյան վերադարձավ Երևան, նախագահեց կառավարության այն նիստը, որով ընդունվեց ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը:
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի երեկվա նիստում Փաշինյանն ասել է նաև. «Մի բան ակնհայտ է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետ կապված տիրում են հսկայական անորոշություններ…», ապա քիչ անց հավելել. «Ամենաանսպասելի տեղեկություններ են գալիս: Օրինակ, ես երեկ կարդացի, որ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում, չեմ ուզում անունը նշել, պաշտոնապես խոստովանել էին, որ, օրինակ, ունեն թեստերի դեֆիցիտ, չեն կարողանում անհրաժեշտ թվով քաղաքացիների թեստավորել և այլն: Այնպես որ, մենք այսպիսի պայմաններում ենք աշխատում և պետք է շարունակենք նույն տրամաբանությամբ»:
Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տեղեկացմամբ, Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերը մարտի 23-ի առավոտյան հասել էին 194-ի, բուժվել էին ընդամենը 2-ը, մահվան դեպք չկար:
Առաջիկայում կներկայացնենք նաև մեր մյուս ապացույցները, որ կառավարությունը վարել ու վարում է կառավարելի համաճարակի քաղաքականություն:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Իսրայելն անընդունելի պայմաններ է առաջադրել, արյունահեղությունը շարունակվում է
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին. 4
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-3
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-2
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-18
- Արևմուտքում լսել են Պուտինի զգուշացումները, բայց հավանաբար ցանկանում են անտեսել դրանք
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-17
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-16
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-15
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-3
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-2
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-14
- Բանսարկու և սուտ մատնության հեղինակ «Լաուռա Արզաքանցյան» կոչվածի նկատմամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց ոստիկանություն
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-13
- Չգիտեի, որ միլիոնների տեր եմ, նույնիսկ «Սրբազան շարժմանը» մասնակցելու համար գումարներ եմ առաջարկում, այսօր իմացա
- Դեմ եմ Նիկոլին «բտ» ասելուն, «տղան» արժանիք է, նա այդ արժանիքը չունի
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-12
Մեկնաբանություններ