Կորոնավիրուսը կենսաբանական պատերա՞զմ է
20.03.2020 | 02:32
Չարաբաստիկ կորոնավիրուսն ինչ-որ նոր բան մտցրեց մոլորակի քաղաքական կյանքի մեջ։ Եվ դա նկատելի է բոլորին։ Բայց մենք այժմ չենք քննարկի, թե որտեղից հայտնվեց այդ կորոնավիրուսը, ինչու է այդքան արագ տարածվում։ Այստեղ իրենց խոսքը պետք է ասեն մասնագետները, այդ թվում՝ միկրոկենսաբանները և համաճարակաբանները։ Մենք առաջարկում ենք դիտարկել այն, թե ինչպես ոմանք որոշեցին օգտվել ստեղծված իրավիճակից ու լուծել նաև քաղաքական խնդիրներ։
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում հաջողությամբ և առանց միջադեպերի կայացավ հերթական խորհրդարանական ընտրությունը։ Բացի այդ, հինգ նահանգում կայացավ նաև փորձագետների ասամբլեայի միջանկյալ ընտրություն, որն Իրանում պակաս կարևոր չէ։ Բայց խորհրդարանական ընտրության արդյունքները դեռ վաղ է ամփոփել. առնվազն 11 ընտրատարածքում պետք է քվեարկության երկրորդ փուլը կայանա, քանի որ այնտեղ հաղթելու համար թեկնածուներից ոչ մեկն ընտրողների ձայների անհրաժեշտ քանակը չի ստացել։ Բայց արդեն պարզ է, թեկուզ միայն Թեհրանում ընտրության արդյունքով, որ մայրաքաղաքում հաղթել է Իսլամական հեղափոխական ուժերի միությունը։ Նրա ցուցակում առաջին տեղում է Թեհրանի նախկին քաղաքապետ, հետևողական ավանդապաշտ պահպանողական Մոհամադ Բաքեր Քալիբաֆը, որը նախագահի թեկնածու էր առաջադրված 2017 թ. ընտրությունում. նա հավաքել է 1265287 ձայն։ Մուստաֆա Աղա Միրսալիմը՝ 2017 թ. նախագահի պաշտոնի 6 հավակնորդներից մեկը, 892318 ձայնով երկրորդ տեղում է։ Քրիստոնյա համայնքն արդեն գիտի իր պատգամավորներին. դրանք մեր հայրենակիցներ Արա Շահվերդյանը (Հյուսիս) և Ռոբերտ Բեգլարյանն են (Հարավ)։ Իրանի Սահմանադրությամբ հենց հայկական համայնքն է խորհրդարանում ներկայացնում իրանցի բոլոր քրիստոնյաներին։ Հայտնի են նաև զրադաշտականների, ասորիների, հրեաների պատգամավորները։
Բայց այդ ընտրության գլխավոր հարցն այն է, իհարկե, թե այդ ընտրությունում որ ուժերն են ստացել գերակշիռ մեծամասնություն։ Օրինակ, Իրանի հարևան մի քանի երկրների մայրաքաղաքներում երկյուղում են, որ խորհրդարանում մանդատների մեծ մասն իրենց ձեռքում կկենտրոնացնեն կոշտ պահպանողական շրջանակների ներկայացուցիչները։ Ավելի վատ են տրամադրված ԱՄՆ-ը և Իսրայելը, բայց դա իրենց հոգսն է։ Իսկ իրանցիների համար կարևոր է ոչ թե իրենց թշնամիների կարծիքը, այլ այն, թե պատգամավորներն ինչպես կվերաբերվեն իրենց քաղաքական պարտքին։ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար, փոխծովակալ Ալի Շամխանին փետրվարի 21-ի երեկոյան հայտարարեց, որ այդ ընտրության գլխավոր հաղթողն Իրանի ժողովուրդն է, և մնում է, որ նորընտիր խորհրդարանն արդարացնի իր ժողովրդի վստահությունն ու հույսերը։ Թեհրանի արքեպիսկոպոս տեր Սեպուհը բարձր է գնահատել ընտրությունը՝ ասելով, որ ընտրության անցկացման այդքան բարձր մակարդակը ներկա ժամանակում Իրանի բարձր նվաճումն է։ Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար, ԻՀՊԿ բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզային ընտրությունն անվանել է «Իսլամական հեղափոխության» «փափուկ ուժ»։
Ե՛վ խորհրդարանի, և՛ փորձագետների ասամբլեայի ընտրությունների արդյունքները կարևոր են, ինչպես կարևոր է նաև կոնկրետ պատգամավորների և փորձագետների անուններն իմանալը։ Բայց ԱՄՆ-ի և Իսրայելի թշնամական գործողությունները, ուղղված Իրանի և առանձին իրանցիների դեմ (օրինակ՝ գեներալ Սոլեյմանիի սպանությունը հունվարին) կանխորոշեցին Իրանի քաղաքացիների ընտրությունը։ Սակայն սպասենք, մինչև Իրանի իշխանություններն իրենք գնահատեն ընտրությունների արդյունքները։ Այնուամենայնիվ, հասկանալի է, թե ընտրություններից ինչ էին ակնկալում և՛ իշխանությունները, և՛ ժողովուրդը։ Այդ ակնկալիքները գեղեցիկ է ձևակերպել պաշտպանության նախարար Ամիր Խաթամին, ընդ որում՝ դեռ փետրվարի 19-ին. «Խորհրդարանը մեզ հարկավոր է, որպեսզի հնարավորություն ունենանք պաշտպանելու Իրանի Իսլամական Հանրապետության արժանավոր ու վեհ կարգավիճակը միջազգային ասպարեզում, ինչպես նաև վճռականորեն դիմակայենք մեր երկրի թշնամիների սպառնալիքներին»։ Իմանալով այդ ամենը, հանգում ենք այն կարծիքին, որ ողջ Իրանն է ցանկանում խորհրդարանի պատգամավորների այնպիսի կազմ և այնպիսի փորձագետներ, որոնք իրապես կօգնեն Իրանի զինվորականներին և անվտանգության ուժերին՝ պաշտպանելու երկիրը և ժողովրդին թշնամիներից եկող ցանկացած սպառնալիքներից։ Եվ մենք չենք կասկածում, որ 2020 թ. փետրվարի 21-ին իրանցիներն ընտրել են այնպիսի պատգամավորների ու փորձագետների, ովքեր համապատասխանում են գեներալ Խաթամիի հնչեցրած չափանիշներին։
Այնուամենայնիվ, իրանական ընտրություններում գլխավորն այն է, որ հաղթանակել է ժողովրդավարությունը։ Իրանի դատական իշխանության ղեկավար խոջաթ օլ էսլամ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին փետրվարին 24-ին հայտարարել է. «Ընտրություններում հաղթել է Իրանի մեծ ազգը, ոչ թե առանձին խմբակցություն կամ կուսակցություն, և հիմա եկել է ընտրված թեկնածուների հերթը ՝ միջոցներ ձեռնարկելու ժողովրդի խնդիրների լուծման ուղղությամբ»։ Թող մեր շարադրանքը տպավորություն չստեղծի, թե անցած ընտրությունների կապակցությամբ իրանցիներն իրենք խնդիրներ չեն տեսել։ Մասնավորապես, նշվել է (թերևս առաջին անգամ) ընտրողների բավական ցածր մասնակցությունը (գրանցված ընտրողների 42,57 %-ը)։ Մեր կարծիքով, դա ունի ամենաօբյեկտիվ պատճառները, և թվում է, թե չպետք է հապճեպ հայտարարություններ կամ ենթադրություններ լինեն։ Բայց, ա՜յ քեզ զարմանք, արևմտյան ու իսրայելական ԶԼՄ-ներում կրկին նախադրյալներ են տեսել Իրանում «մոտակա իշխանափոխության» համար։ Կարելի է ասել, որ այժմ Արևմուտքի, Իսրայելի և ընդհանրապես աշխարհի հակաիրանական ուժերի համար (եկեք չթաքցնենք, որ այդպիսիք կան և՛ Ռուսաստանում, և՛ Հարավային Կովկասում ու Միջին Ասիայում) «թևավոր» գնահատականներ ու սահմանումներ են դարձել այս տիպի արտահայտությունները. «Իրանական հասարակությունը պառակտված է, նրանում կան ճգնաժամային լուրջ երևույթներ՝ կապված երկրի սոցիալ-քաղաքական և տնտեսական արդիականացման հեռանկարների հետ»։
Հիմա պառակտվա՞ծ է արդյոք իրանական հասարակությունը, և եթե այո, ապա մի՞թե այնքան, որ Արևմուտքը և Իսրայելը, ինչպես նաև այլ երկրներից նրանց ձայնակցողները կրկին ակտիվորեն տարփողում են Իրանում «մոտակա իշխանափոխության» անխուսափելիության մասին։ Առաջարկում ենք մեր բացատրությունը, որովհետև Հայաստանում 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրության ժամանակ արդեն բախվել ենք նման երևույթի։ Չէ՞ որ Հայաստանում էլ, չնայած հաղթած «հեղափոխականների» էյֆորիային, որոնց պաշտպանում էին և՛ ԱՄՆ-ի դեսպանատունը, և՛ «Սորոսի հիմնադրամը», ընտրությանը մասնակցեց մոտավորապես նույնքան, գրանցված ընտրողների թվի 50 %-ից բավական քիչ մարդ։
Բայց սկզբում այն մասին, թե հենց Իրանում ինչպես էին բացատրում ընտրության մասնակցության նման արդյունքը։ Իրանցի քաղաքագետ Ամիր Թամերին «Asharq al Awsat» թերթում փետրվարի 28-ին գրել է, որ միայն արևմտյան ԶԼՄ-ներն ու «փորձագետներն» են բացահայտ հրճվանք արտահայտում իրանցի ընտրողների ցածր մասնակցության առնչությամբ, որովհետև Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված համաշխարհային շրջանակները «ջանում են ցույց տալ, թե իբր ցածր մասնակցությունը կապված է այն բանի հետ, որ իրանցիների մեծամասնությունը հիասթափված է կառավարման իսլամական համակարգից, թեև թվերի վերլուծությունը ցույց է տալիս, որ իրանցիների այն մասը, որը վերջին ժամանակներս քվեարկում էր բարեփոխականների օգտին, հիասթափվել է հենց նրանցից, այդ պատճառով էլ չի մասնակցել ընտրություններին»։ Մենք հենց դա էլ նկատի ունենք, երբ ընթերցողներին և լուրջ վերլուծաբաններին առաջարկում ենք համեմատել Հայաստանի 2018 թ. դեկտեմբերի արտահերթ և Իրանի 2020 թ. փետրվարի 21-ի հերթական խորհրդարանական ընտրությունները, որովհետև Հայաստանում էլ քվեարկության չգնացին հիասթափված ընտրողները. դրանք այն քաղաքացիներն էին, որոնք համոզված էին, որ գնալը և «հների» օգտին քվեարկելը չլսված մեղք կլիներ, իսկ գնալը և «նորերի» օգտին քվեարկելը դեմ կլիներ սեփական իդեալներին և առողջ դատողությանը։ Այժմ տեղափոխվենք Իրան. Ամերիկայի կողմից «միջուկային գործարքի տապալումը պայմանական բարեփոխականներին ցույց տվեց, որ նախագահ Ռոհանիի և ԱԳ նախարար Զարիֆի՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ուղեգիծը, որ նրանք այդքան ողջունում էին, սնանկություն, պատրանք, դատարկ թուղթ էր, որով ամերիկյան իշխանությունները սրբվեցին ու այն նետեցին աղբարկղը։ Այսինքն, ճիշտ էին Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Խամենեին և ավանդապաշտ պահպանողականները, որոնց Իրանում անվանում են նաև «սկզբունքայիններ» կամ «կոշտ գծի կողմնակիցներ», որոնք դեռ 2011-16 թթ. պնդում էին, թե ԱՄՆ-ի ոչ միայն խոսքին, այլև որևէ փաստաթղթի տակ դրված ստորագրությանը ոչ մի դեպքում չի կարելի վստահել, որ ամերիկացիները մի ձեռքով ինչ-որ բան են ստորագրում, մյուս ձեռքով մարդասպաններ ուղարկում և այլն։ Հարց է ծագում. մի՞թե 9-10 տարի առաջ ճիշտ չէին այաթոլա Խամենեին և պահպանողական ավանդապաշտները, որոնք Իրանի հասարակությանը համոզում էին, որ ԱՄՆ-ը ամեն ինչում Իսրայելի ու սիոնիզմի շահերի տիպիկ պաշտպանն է։
Պայմանական բարեփոխականների կողմնակիցների հիասթափության գործոնն ուժեղացավ, երբ սպանվեց գեներալ Սոլեյմանին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի պետական ահաբեկչությամբ։ Եվ եթե ինչ-որ մեկը, կարևոր չէ՝ Արևմուտքում, թե Հայաստանում, Իսրայելում, թե Ռուսաստանում, սկսում է «հին երգերը չեղածի», այսինքն՝ «իրանական հասարակության պառակտման» մասին, ապա այդպիսիներին խորհուրդ կտանք վերհիշել այն միլիոնավոր իրանցիներին, որոնք ելել էին մասնակցելու գեներալ Սոլեյմանիի ու նրա մարտական ընկերների թաղմանը, վերհիշել տասնյակմիլիոնավոր այն իրանցիներին, ովքեր ինչ-որ նոր զայրույթով փետրվարի 10-ին և 11-ին դուրս էին գալիս հանրահավաքների ու երթերի՝ Իսլամական հեղափոխության 41-րդ տարեդարձի կապակցությամբ և ոչ պակաս զայրույթով հնչեցնում հակաամերիկյան ու հակաիսրայելական կարգախոսներ ու կոչեր։ Եթե Իրանի ներսում հասարակության լուրջ պառակտում լիներ, ապա գեներալ Սոլեյմանիի թաղմանն այդքան զանգվածաբար չէին մասնակցի հասարակ իրանցիները, Իսլամական հեղափոխության ոչ կլոր տարեթիվը (41-րդ) շատ ավելի քիչ մարդկանց արձագանքը կստանար։
Սակայն վերադառնանք քաղաքագետ Ամիր Թահերիի գնահատականներին։ Նա համառոտակի նշում է, որ, ընտրությունների արդյունքներն ամփոփելու պահի դրությամբ, խորհրդարանի հաջորդ կազմի 290 անդամներից 221-ն իրեն համարում է սկզբունքայինների կամ «կոշտ գծի» կողմնակից, իսկ 20-ը՝ բարեփոխականների։ 15 մարդ երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմնակից է, որը նույնպես առաջադիմական պահպանողական է։ 33 տեղ ունեն այն թեկնածուները, որոնք կապված չեն վերը նշվածների հետ։ 11 տեղ դեռ զբաղեցված չէ, որովհետև այդքան ընտրատեղամասում ոչ մի թեկնածու մեծամասնություն չի ստացել. դրանց բախտը կվճռվի քվեարկության երկրորդ փուլում։ Իրանի նոր խորհրդարանն արտացոլում է ուժերի իրական հարաբերակցությունը երկրի ղեկավարության ներսում՝ պնդում է Թահերին։ ԻՀՊԿ-ն ունի ամենամեծ խմբակցությունը՝ 123 մարդ։ ԻՀՊԿ-ի հետ սերտ կապեր ունեցող հոգևորականներն ունեն 43 տեղ։ Այսպիսով, նույնիսկ առանց Ահմադինեժադի խմբակցության, ԻՀՊԿ-ն ու նրա հետ դաշինքի մեջ գտնվող կառույցները կունենան գերակշիռ մեծամասնություն։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ