ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռո­բերտ Քո­չա­ր­յա­նի գրա­սե­ն­յա­կի, թերևս նաև «5-րդ ա­լի­քի» աշ­խա­տա­կից­նե­րին ա­հա­բե­կե­լու օ­պե­րա­ցիան տա­պալ­վեց

Ռո­բերտ Քո­չա­ր­յա­նի գրա­սե­ն­յա­կի, թերևս նաև «5-րդ ա­լի­քի» աշ­խա­տա­կից­նե­րին ա­հա­բե­կե­լու օ­պե­րա­ցիան տա­պալ­վեց
31.01.2020 | 11:21
Ան­հա­ջող ու խայ­տա­ռակ ներ­կա­յա­ցում­նե­րի բե­մադ­րի­չին ե­թե թվում է, որ ս. թ. հուն­վա­րի 23-ին «Է­րե­բու­նի պլա­զա» բազ­մա­գոր­ծա­ռույ­թա­յին բիզ­նես-կենտ­րո­նում կա­տար­վա­ծից հե­տո նույն շեն­քում գտն­վող Ար­ցա­խի ա­ռա­ջին և Հա­յաս­տա­նի երկ­րորդ նա­խա­գահ, Ար­ցա­խի հե­րոս Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գրա­սե­նյա­կի, թերևս նաև «5-րդ ա­լի­քի» աշ­խա­տա­կից­նե­րը պետք է ա­հա­բեկ­վեն և ի­րար հետևից դուրս գան աշ­խա­տան­քից, ա­պա չա­րա­չար սխալ­վում է։ Բե­մադր­ված ներ­կա­յա­ցու­մը, հու­սով ենք, իր բուն նպա­տա­կին չի ծա­ռա­յել, բա­ցա­հայտ­վել ու տա­պալ­վել է։
Հի­շյալ բիզ­նես-կենտ­րո­նում տե­ղի ու­նե­ցա­ծը ներ­կա­յա­ցում կա­րող էր չլի­նել միայն մեկ պա­րա­գա­յում, ե­թե այն­տեղ ինք­նա­ձի­գով ներ­խու­ժած ան­ձը` Ար­թուր Թո­րո­սյա­նը, հո­գե­կան հի­վանդ լի­ներ։ Սա­կայն «Բեր­կուտ»-ի ղե­կա­վա­րի պար­զա­բա­նու­մից ար­դեն հայտ­նի է, որ նա հո­գե­կան հի­վանդ չէ, հետևա­բար այս պա­րա­գա­յում նրա կա­տա­րածն ամ­բող­ջո­վին դուրս է տրա­մա­բա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րից ու տե­ղա­վոր­վում է մի­միայն ա­հա­բեկ­ման նպա­տակ ու­նե­ցող ներ­կա­յաց­ման տրա­մա­բա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում։
Ըստ մեզ հայտ­նի դար­ձած տե­ղե­կու­թյուն­նե­րի, թմ­րա­դե­ղի, ալ­կո­հո­լի ազ­դե­ցու­թյան տակ կամ մեկ այլ պատ­ճա­ռով ոչ ա­դեկ­վատ վի­ճա­կում գտն­վո­ղի տպա­վո­րու­թյուն թող­նող և ինք­նա­ձի­գով զին­ված ան­ձը, ներ­խու­ժե­լով «Է­րե­բու­նի պլա­զա», նախ ինք­նա­ձիգն ուղ­ղել է ա­ռա­ջին հար­կում հեր­թա­պա­հու­թյուն ի­րա­կա­նաց­նող աշ­խա­տակ­ցու­հի­նե­րից մե­կի վրա և հարց­րել, թե որ հար­կում է գտն­վում Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գրա­սե­նյա­կը, ա­պա ստա­նա­լով պա­տաս­խան, որ այն­տեղ հի­մա մարդ չկա, բո­լորն ընդ­միջ­ման են, բարձ­րա­ցել է վերև և ինչ-որ մարդ­կանց պա­տանդ վերց­րել, կրա­կոց­նե­րը նույն­պես վերևում են ե­ղել։
Այն, որ կա­տար­վա­ծը տրա­մա­բա­նու­թյու­նից դուրս է, վկա­յում են հետևյալ փաս­տե­րը։
Փաստ 1-ին. Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գրա­սե­նյակ այ­ցե­լե­լու, նրա ղե­կա­վար Վիկ­տոր Սո­ղո­մո­նյա­նին կամ որևէ այլ աշ­խա­տակ­ցի հան­դի­պե­լու հա­մար ա­մենևին էլ կա­րիք չկար ինք­նա­ձի­գով զին­ված մտ­նել «Է­րե­բու­նի պլա­զա», այն­տեղ կրա­կոց­ներ ար­ձա­կել, մարդ­կանց պա­տանդ վերց­նել։ Այդ նպա­տա­կին հնա­րա­վոր էր հաս­նել շատ դյու­րին, պար­զա­պես վե­րե­լա­կով 6-րդ հարկ բարձ­րա­նա­լով։ Ի վեր­ջո, գրա­սե­նյա­կի ղե­կա­վա­րին կամ որևէ այլ աշ­խա­տակ­ցի կա­րե­լի էր հան­դի­պել նաև դր­սում, շեն­քի մուտ­քի մոտ, այն­տե­ղից նրանց դուրս գա­լու կամ մուտք գոր­ծե­լու պա­հին, և ա­սել այն ա­մե­նը, ինչ ցան­կա­նում էր ա­սել տվյալ ան­ձը։
Փաստ 2-րդ. ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի գրա­սե­նյակ այ­ցե­լե­լու, ղե­կա­վա­րի կամ աշ­խա­տա­կից­նե­րի հետ հան­դի­պե­լու այդ­քան մեծ ցան­կու­թյուն կամ գրա­սե­նյա­կի ղե­կա­վա­րի, որևէ այլ աշ­խա­տակ­ցի կամ աշ­խա­տա­կից­նե­րի նկատ­մամբ ա­հա­բեկ­չու­թյան նպա­տակ ու­նե­ցող ան­ձը «Է­րե­բու­նի պլա­զա» զին­ված մտ­նե­լուց, այն­տեղ կրա­կոց­ներ ար­ձա­կե­լուց, պա­տանդ­ներ վերց­նե­լուց ա­ռաջ, ինք­զին­քը շատ լավ հա­շիվ տա­լով, թե նշ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րից հե­տո ի­րեն ինչ է սպա­սում, ինչ գին է վճա­րե­լու այդ ա­մե­նի հա­մար, նա­խա­պես գո­նե կպար­զեր, թե Վիկ­տոր Սո­ղո­մո­նյա­նը և գրա­սե­նյա­կի մյուս աշ­խա­տա­կից­նե­րը ե՞րբ են տե­ղում լի­նում, ե՞րբ են գնում ընդ­միջ­ման, գո­նե հենց այն պա­հին, երբ ին­քը զին­ված ներ­խու­ժում է շենք, տե­ղու՞մ են, թե ոչ։
Փաստ 3-րդ. Կա­լաշ­նի­կո­վի ցան­կա­ցած ինք­նա­ձիգ սև շու­կա­յում, որ­քան տե­ղյակ ենք հա­մա­ցան­ցից, տար­բեր խո­սակ­ցու­թյուն­նե­րից, 3000-5000 դո­լար է, այդ գու­մա­րով 2-3 ավ­տո­մե­քե­նա կա­րե­լի է գնել, է­ժան չէ նաև Կա­լաշ­նի­կո­վի ինք­նա­ձի­գին նման որ­սոր­դա­կան զեն­քը։ Ո՞րն էր «Է­րե­բու­նի պլա­զա» ինք­նա­ձի­գով ներ­խու­ժա­ծի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի տրա­մա­բա­նու­թյու­նը՝ չհաս­նել նպա­տա­կին, ՀՀ ոս­տի­կա­նու­թյան պե­տի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Ար­ման Սարգ­սյա­նի խոս­քե­րից հա­մոզ­վել ու փափ­կած սր­տով, ի վեր­ջո, այդ զեն­քը հանձ­նել կամ «նվի­րե՞լ» ոս­տի­կա­նու­թյա­նը... Դրա­նից հե­տո էլ Ար­ման Սարգ­սյա­նի շքեղ «ջի­պով» գնալ ոս­տի­կա­նու­թյու՞ն... Չգի­տե՞ր, թե այդ ա­մե­նից հե­տո ինչ է սպա­սում ի­րեն...
ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի տե­ղե­կատ­վու­թյան և հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի բաժ­նի պետ Նաի­րա Հա­րու­թյու­նյա­նի ֆեյս­բու­քյան գրառ­ման հա­մա­ձայն, վե­րոն­շյալ մի­ջա­դե­պի առ­թիվ հա­րուց­վել է քրեա­կան գործ՝ ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի ե­րեք հոդ­վա­ծով՝ ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 218-րդ հոդ­վա­ծի (պա­տանդ վերց­նե­լը) 2-րդ մա­սի 2-րդ (կյան­քի կամ ա­ռող­ջու­թյան հա­մար վտան­գա­վոր բռ­նու­թյուն գոր­ծադ­րե­լով), 3-րդ (զենք կամ որ­պես զենք օգ­տա­գործ­վող ա­ռար­կա­ներ գոր­ծադ­րե­լով) և 7-րդ (եր­կու կամ ա­վե­լի ան­ձանց նկատ­մամբ) կե­տով, 235-րդ հոդ­վա­ծի (ա­պօ­րի­նի կեր­պով զենք, ռազ­մամ­թերք, պայ­թու­ցիկ նյու­թեր կամ պայ­թու­ցիկ սար­քեր ձեռք բե­րե­լը, ի­րաց­նե­լը, պա­հե­լը, փո­խադ­րե­լը կամ կրե­լը) 1-ին մա­սի և 185-րդ հոդ­վա­ծի (գույ­քը դի­տա­վո­րու­թյամբ ոչն­չաց­նե­լը կամ վնա­սե­լը) 2-րդ մա­սի 1-ին կե­տի (կա­տար­վել է հր­կիզ­ման, պայ­թյու­նի կամ հան­րավ­տանգ այլ ե­ղա­նա­կով) հատ­կա­նիշ­նե­րով։
Հե­տաքր­քիր է՝ ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեում ար­դեն գի­տե՞ն, որ տվյալ անձն ա­հա­բեկ­չու­թյան նպա­տակ չի ու­նե­ցել (այ­լա­պես հարց է ա­ռա­ջա­նում, թե քրեա­կան գործն ին­չու՞ չի հա­րուց­վել նաև հա­մա­պա­տաս­խան հոդ­վա­ծով), և նպա­տա­կը ե­ղել է ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի գրա­սե­նյա­կի ղե­կա­վա­րին, աշ­խա­տա­կից­նե­րին, հնա­րա­վոր է նաև «5-րդ ա­լի­քի» աշ­խա­տա­կազ­մին վա­խեց­նե­լը, նրանց ԻՆՉ-ՈՐ ՄԵ­ԿԻ, այս­պես ա­սած, «մե­սի­ջը» փո­խան­ցե­լը, թե, տե­սեք, այս ան­գամ բա­վա­րար­վե­ցինք ըն­դա­մե­նը շեն­քի ներ­սում կրա­կոց­ներ ար­ձա­կե­լով, բայց մյուս ան­գամ հա՜...
ՀՀ ոս­տի­կա­նու­թյան պե­տի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Ար­ման Սարգ­սյա­նը զին­ված ան­ձին ա­սել է. «Ե­թե մար­դիկ մի բան ա­նում են, ա­նում են, որ այդ ար­ձա­գանք­նե­րը ստա­նան, ձե­նը հաս­նի տեղ: Հի­մա ձե­նը հա­սել է ոս­տի­կա­նու­թյան պե­տին»։ Նկա­տենք՝ միշտ չէ, որ մի բան ա­նե­լու (տվյալ պա­րա­գա­յում հան­ցա­գոր­ծու­թյան՝ զին­ված ներ­խուժ­ման, պա­տանդ­ներ վերց­նե­լու, կրա­կոց­նե­րի) նպա­տա­կը ար­ձա­գանք­ներ ստա­նա­լը, ձե­նը տեղ հասց­նելն է, բայց այս պա­րա­գա­յում Ար­ման Սարգ­սյա­նը, կար­ծում ենք, ի­րա­կա­նու­թյունն է ներ­կա­յաց­նում՝ միայն թե այդ «ձե­նը» («մե­սի­ջը») ոչ թե «ոս­տի­կա­նու­թյան պե­տին», այլ Քո­չա­րյա­նի գրա­սե­նյա­կի ղե­կա­վա­րին, աշ­խա­տա­կից­նե­րին (հնա­րա­վոր է նաև՝ «5-րդ ա­լի­քի») հասց­նե­լու նպա­տակն ու­նի։ Զին­ված գոր­ծո­ղու­թյան նպա­տակն ուղ­ղա­կի չէր կա­րող «ձե­նը» ՀՀ ոս­տի­կա­նու­թյան պե­տի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րին հասց­նե­լը լի­նել, այդ մեկ­նա­բա­նու­թյու­նը պար­զա­պես ան­հե­թեթ է։
Վե­րը շա­րադր­վա­ծը հու­շում է հենց այն, որ «Է­րե­բու­նի պլա­զա» ներ­խու­ժած անձն իր հետևում ու­նի պատ­վի­րա­տու (ներ), կազ­մա­կեր­պիչ (ներ) կամ դր­դիչ (ներ), այլ խն­դիր է, թե ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեն կբա­ցա­հայ­տի՞ նրան կամ նրանց։ Քա­նի դեռ Նի­կո­լի թիվն է, այս հար­ցում բնավ չենք կա­րող լա­վա­տես լի­նել։
Անդ­րա­դառ­նանք նաև Factor.am-ի հրա­պա­րա­կած այն տե­ղե­կատ­վու­թյա­նը, ի դեպ, տի­րա­ժա­վոր­ված մի շարք ԶԼՄ-նե­րի, ինչ­պես նաև ֆեյս­բու­քյան օգ­տա­տե­րե­րի կող­մից, թե Ար­թուր Թո­րո­սյա­նը Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գրա­սե­նյա­կում է աշ­խա­տել և այն­տեղ է գնա­ցել ի­րեն գոր­ծից հե­ռաց­նե­լուց հե­տո չս­տա­ցած մեկ ամս­վա աշ­խա­տա­վար­ձը ստա­նա­լու նպա­տա­կով: Հի­շյալ տե­ղե­կատ­վու­թյան աղ­բյու­րը ոչ թե նշ­ված կայքն է, այլ Ար­թուր Թո­րո­սյա­նի մոր աշ­խա­տա­վայ­րի ղե­կա­վա­րը` Ար­տա­շա­տի գրա­դա­րա­նի տնօ­րեն Սու­սան­նա Պետ­րո­սյա­նը, ո­րը, իր հեր­թին, որ­պես տե­ղե­կատ­վու­թյան սկզբ­նաղ­բյուր, սկզ­բում հղում է կա­տա­րել Ար­թուր Թո­րո­սյա­նի մոր, իսկ հե­տո, խոս­քը փո­խե­լով, «ախ­չիկ­նե­րի» վրա (են­թադ­րե­լի է՝ գրա­դա­րա­նում աշ­խա­տող գոր­ծըն­կե­րու­հի­նե­րի), ա­սե­լով, թե նրան­ցից է լսել: Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գրա­սե­նյա­կի ղե­կա­վար Վիկ­տոր Սո­ղո­մո­նյանն ար­դեն հեր­քել է այս կեղ­ծի­քը: Բա­ցի այդ, տրա­մա­բա­նու­թյու­նից բա­ցար­ձակ դուրս և ուղ­ղա­կի ան­հե­թեթ է մեկ ամս­վա չս­տա­ցած աշ­խա­տա­վար­ձը ստա­նա­լու հա­մար ինք­նա­ձի­գով զին­ված «Է­րե­բու­նի պլա­զա» գնա­լը, ո­րով­հետև կորց­նե­լիք ինք­նա­ձի­գի գինն ան­հա­մե­մատ բարձր է, քան կա­րող էր լի­նել աշ­խա­տա­վար­ձի գու­մա­րը, ա­վե­լին` միայն հո­գե­կան հի­վան­դը, ան­մեղ­սու­նակ ան­ձը հաշ­վի չառ­նե­լով պա­տան­դա­ռու­թյան ու քրեա­կան օ­րենս­գր­քով նա­խա­տես­ված առն­վազն մյուս եր­կու ա­րարք­նե­րի հա­մար նա­խա­տես­ված պա­տի­ժը, կա­րող է գնալ այդ գնով աշ­խա­տա­վարձ ստա­նա­լու:
Factor.am-ի վե­րոն­շյալ հրա­պա­րա­կու­մից հե­տո մի շարք ԶԼՄ-ներ, ինչ­պես, օ­րի­նակ, Mediaroom.am կայ­քը, կեղ­ծի­քը ի­րենց հրա­պա­րակ­ման նույ­նիսկ վեր­նագ­րով՝ «Ա­հա թե ին­չու էր զին­ված տղան գնա­ցել Քո­չա­րյա­նի գրա­սե­նյակ. Ի­րա­կա­նու­թյու­նը բա­ցա­հայտ­վեց (տե­սա­նյութ)», հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­րին ի­րա­կա­նու­թյան տեղ, հետն էլ կեղ­ծա­վո­րա­բար նշե­լով, թե Factor.am-ի տե­սա­նյու­թը ներ­կա­յաց­նում են ա­ռանց մեկ­նա­բա­նու­թյան, մինչ­դեռ «Ա­հա թե ին­չու»-ն և «Ի­րա­կա­նու­թյու­նը բա­ցա­հայտ­վեց»-ը հենց այդ մեկ­նա­բա­նու­թյունն են՝ կեղ­ծիքն ի­րա­կա­նու­թյան տեղ ներ­կա­յաց­նե­լուն միտ­ված։ Ա­հա այս­պի­սին է կեղ­ծի­քի տա­րած­ման տեխ­նո­լո­գիան, դրա ար­տա­հայ­տու­թյուն­նե­րից է նաև Medianews.site-ի «Ար­թուր Թո­րո­սյա­նը գնա­ցել էր «Է­րե­բու­նի պլա­զա»՝ չս­տա­ցած աշ­խա­տա­վար­ձի հետևից. նոր փաս­տեր» վեր­տա­ռու­թյամբ հրա­պա­րա­կու­մը, ո­րով «Ֆեյս­բուք»-ի օգ­տա­տե­րե­րից ոմն Ռո­բերտ Ա­նա­նյա­նի կող­մից իր է­ջում Factor.am-ին Սու­սան­նա Պետ­րո­սյա­նի փո­խան­ցած, մեղմ ա­սած, բամ­բա­սան­քը, առն­վազն չս­տուգ­ված, չճշտ­ված տե­ղե­կատ­վու­թյու­նը ներ­կա­յաց­նող գրա­ռու­մը ներ­կա­յաց­վել է վե­րոն­շյալ վեր­նագ­րի ներ­քո, իբր «նոր փաս­տեր»։
Այս ա­մե­նը հաս­կա­նա­լու հա­մար կարևոր է նաև 4news.am-ի «Տե­սեք Նի­կո­լի ա­ջա­կից է­ջե­րից ևս մե­կը տա­րա­ծել է ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն». Ար­շակ Սարգ­սյան» վեր­տա­ռու­թյամբ հրա­պա­րակ­մա­նը ծա­նո­թա­նա­լը, ո­րը ներ­կա­յաց­նում է Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ա­ջա­կից Ար­շակ Սարգ­սյա­նի՝ իր ֆեյս­բու­քյան է­ջում կա­տա­րած գրա­ռու­մը։ Ար­շակ Սարգ­սյա­նը դրա­նով հայտ­նում է, որ լու­սան­կա­րում Ռո­բերտ Քո­չա­րյա­նի կող­քին կանգ­նած անձն ինքն է, սա­կայն ֆո­տո­շո­փի մի­ջո­ցով լու­սան­կա­րը կեղծ­վել է և հան­րու­թյանն այն­պես ներ­կա­յաց­վել, թե նրա կող­քին կանգ­նա­ծը, այ­սինքն՝ Քո­չա­րյա­նի ա­ջա­կի­ցը, Ար­թուր Թո­րո­սյանն է։
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 10581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ