ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նոր կո­րո­նա­վի­րու­սի զո­հե­րի թի­վը գնա­լով ա­ճում է, իսկ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թ­յան նա­խա­րա­րու­թ­յու­նը քնած է

Նոր կո­րո­նա­վի­րու­սի զո­հե­րի թի­վը գնա­լով ա­ճում է, իսկ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թ­յան նա­խա­րա­րու­թ­յու­նը քնած է
24.01.2020 | 05:13
Չի­նաս­տա­նում նոր տե­սա­կի կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով մահ­վան դեպ­քե­րի թի­վը հուն­վա­րի 22-ին, Մոսկ­վա­յի ժա­մա­նա­կով 19:00-ի դրու­թյամբ ար­դեն հա­սել էր 17-ի, նոր կո­րո­նա­վի­րու­սի հա­րու­ցած թո­քա­բոր­բով հի­վանդ­նե­րի ընդ­հա­նուր քա­նա­կը` 571-ի, նրան­ցից 95-ը, ըստ բժիշկ­նե­րի, ծանր վի­ճա­կում է: Կաս­կա­ծից դուրս է, որ այս պա­հին հի­վանդ­նե­րի քա­նակն ա­վե­լի մեծ կլի­նի, հա­վա­նա­բար նաև` զո­հե­րի­նը: Վի­րու­սի նոր շտա­մը ստա­ցել է 2019-nCoV ան­վա­նու­մը:
Լոն­դո­նի Թա­գա­վո­րա­կան քո­լե­ջի վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­նե­րի գլո­բալ վեր­լու­ծու­թյան կենտ­րո­նի գիտ­նա­կան­նե­րի կար­ծի­քով, պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րը կա­րող են չնե­րա­ռել բո­լոր վա­րա­կա­կիր­նե­րին, և նրանց ի­րա­կան թի­վը դեռ հուն­վա­րի 21-ի դրու­թյամբ կա­րող էր լի­նել 1700: Մա­հա­ցու վի­րու­սը կա­րող է փո­խանց­վել օ­դա­կա­թի­լա­յին ե­ղա­նա­կով և մարդ- մարդ, մարդ-կեն­դա­նի շփ­ման մի­ջո­ցով:
Նոր վի­րու­սով հի­վան­դա­ցա­ծու­թյան դեպ­քեր են գրանց­վել Պե­կի­նում, Հոն­կոն­գի սահ­մա­նին գտն­վող Շեն­ժեն քա­ղա­քում, Շան­հա­յում ու Չի­նաս­տա­նի այլ բնա­կա­վայ­րե­րում: Աշ­խար­հի խո­շո­րա­գույն տն­տե­սու­թյուն­նե­րից մե­կում հա­մա­ճա­րա­կի մա­սին լու­րե­րը հան­գեց­րել են ֆոն­դա­յին բոր­սա­յի գնան­շում­նե­րի անկ­ման: Չի­նա­կան յուա­նը նվա­զել է առն­վազն 0,6% -ով, ինչն ա­մե­նա­մեծ ար­ժեզր­կումն է 2019 թ. օ­գոս­տո­սից ի վեր: Այդ երկ­րում ա­ռա­ջա­ցել է շն­չա­դի­մակ­նե­րի և հա­կա­սեպ­տիկ­նե­րի պա­կաս:
Չի­նաս­տա­նի Հու­բեյ նա­հան­գի 11-մի­լիո­նա­նոց մայ­րա­քա­ղա­քում` ՈՒ­հա­նում ան­ցյալ տա­րե­վեր­ջին ան­հայտ ծագ­մամբ թո­քա­բոր­բի բռն­կու­մից հե­տո վի­րուսն ար­դեն տա­րած­վել է Չի­նաս­տա­նից դուրս, վա­րակ­ման դեպ­քեր են գրանց­վել Հա­րա­վա­յին Կո­րեա­յում, Ճա­պո­նիա­յում, Թաի­լան­դում և նույ­նիսկ ԱՄՆ-ում:
«Independent»-ի տե­ղե­կաց­մամբ, ԱՄՆ-ում բա­ցա­հայտ­վել է մա­հա­ցու կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան ա­ռա­ջին դեպ­քը: Ըստ քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րի, վի­րու­սը Սիեթ­լում հայտ­նա­բեր­վել է Չի­նաս­տա­նից ժա­մա­նած մի ճա­նա­պար­հոր­դի մոտ: Դա հաս­տա­տել է «The Wall Street Journal»-ը՝ վկա­յա­կո­չե­լով ԱՄՆ-ի հի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման կենտ­րո­նը: Կաս­կա­ծե­լի վա­րակ­ման դեպ­քեր են հայտ­նա­բեր­վել Սին­գա­պու­րում, Հոն­կոն­գում, ինչ­պես նաև Ավ­ստ­րա­լիա­յում, որ­տեղ ան­ձը հի­վան­դա­ցել է հենց ՈՒ­հա­նից վե­րա­դառ­նա­լուց հե­տո: Ֆի­լի­պին­նե­րից հուն­վա­րի 21-ին հայտ­նել են, որ ի­րենք 5-ա­մյա ե­րե­խա­յի հա­մար թես­տեր են ու­ղար­կել՝ լրա­ցու­ցիչ հե­տա­զո­տու­թյուն­ներ կա­տա­րե­լու հա­մար, քա­նի որ նա վե­րա­դար­ձել է Չի­նաս­տա­նից և հի­վան­դա­ցել: Չի­նաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ար­դեն պաշ­տո­նա­պես հաս­տա­տել են, որ վի­րու­սը փո­խանց­վում է ան­ձից այլ ան­ձի:
Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը (ԱՀԿ), ըստ ռու­սա­կան ԶԼՄ-նե­րի, հայ­տա­րա­րել է, որ աշ­խար­հի բո­լոր հի­վան­դա­նոց­նե­րը պետք է պատ­րաստ լի­նեն բռն­կում­նե­րի: ԱՀԿ-ն նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սով ա­ռա­ջա­ցած թո­քա­բոր­բի բռնկ­ման պատ­ճա­ռով հուն­վա­րի 22-ին Ժնևում ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի կո­մի­տեի հրա­տապ նիստ է անց­կաց­րել: Ըստ ԱՀԿ-ի, մաս­նա­գետ­նե­րը պետք է պատ­րաս­տեն ա­ռա­ջար­կու­թյուն­ներ վի­րու­սի դեմ պայ­քա­րի և դրա կան­խար­գել­ման հա­մար: Ժա­մա­նա­կը ցույց կտա, թե մարդ­կու­թյունն ար­դյոք մի­ջազ­գա­յի՞ն մասշ­տա­բի հա­մա­ճա­րա­կի հետ գործ ու­նի:
2019-nCoV շտա­մից ա­ռա­ջա­ցած թո­քա­բոր­բի բռնկ­ման կա­պակ­ցու­թյամբ Չի­նաս­տա­նում հի­շում են մեկ այլ վի­րու­սի` SARS-ի հետ կապ­ված մի պատ­մու­թյուն: Այն 2000-ա­կան­նե­րի սկզ­բին դար­ձյալ Չի­նաս­տա­նում է հայ­տն­վել, վա­րա­կել 8098 հո­գու, մարդ­կանց մոտ ա­ռա­ջաց­րել ծանր շն­չա­ռա­կան հա­մախ­տա­նիշ և սպա­նել հի­վանդ­նե­րից գրե­թե 800-ին: Նոր վի­րու­սի ԴՆԹ-ի վեր­լու­ծու­թյու­նը ցույց է տա­լիս, որ այն կապ­ված է SARS վի­րու­սի հետ, նման է դրան: Ինչ­պես SARS-ի, 2019-nCoV-ի պա­րա­գա­յում նույն­պես ին­կու­բա­ցիոն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը տևում է 12 օր, հե­տո ջեր­մու­թյու­նը սկս­վում է գրե­թե ան­մի­ջա­պես:
Ըստ ՌԴ ԳԱ տե­ղե­կատ­վու­թյան փո­խանց­ման պրոբ­լեմ­նե­րի ինս­տի­տու­տի մո­լե­կու­լյար է­վո­լյու­ցիա­յի բաժ­նի ղե­կա­վար Գեոր­գի Բա­զի­կի­նի, վե­րոն­շյալ վի­րուս­նե­րով վա­րակ­վա­ծու­թյան պա­րա­գա­յում, որ­պես կա­նոն, հի­վանդ­նե­րի մոտ կե­սը մա­հա­նում է հյուծ­վա­ծու­թյու­նից, հի­վան­դու­թյան այլ բար­դու­թյուն­նե­րից կամ ու­ղեկ­ցող, զու­գա­հեռ վա­րակ­նե­րից: Սա, ի­հար­կե, բու­ժում չս­տա­նա­լու պա­րա­գա­յում: Նրա խոս­քով՝ գիտ­նա­կան­նե­րին հա­սա­նե­լի տվյալ­նե­րը դեռևս թույլ չեն տա­լիս հաս­կա­նալ, թե երբ կս­տեղծ­վի այս հի­վան­դու­թյան հա­մար պատ­վաս­տա­նյութ, ինչ­պես նաև` երբ հնա­րա­վոր կլի­նի դա­դա­րեց­նել չի­նա­կան վի­րու­սա­յին թո­քա­բոր­բի տա­րա­ծու­մը:
Նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան հիմ­նա­կան ախ­տա­նիշ­նե­րը` ջեր­մու­թյու­նը, հա­զը` թեթև ծա­կո­ցով կամ ա­ռանց դրա, հոգ­նա­ծու­թյու­նը, շն­չա­ռու­թյան հետ կապ­ված խն­դիր­նե­րը, բնո­րոշ են գրե­թե բո­լոր շն­չա­ռա­կան հի­վան­դու­թյուն­նե­րին, ուս­տի ճիշտ ախ­տո­րոշ­ման հա­մար անհ­րա­ժեշտ են լրա­ցու­ցիչ թես­տեր:
Վի­րու­սի նոր շտամն ա­ռայժմ վատ է ու­սում­նա­սիր­ված: Գիտ­նա­կան­նե­րը շա­րու­նա­կում են պար­զել, թե այն ու­նա՞կ է մու­տա­ցիա­յի` գե­նո­մի փո­փո­խու­թյան: Նոր թո­քա­բոր­բի հա­մար հա­տուկ բու­ժում չկա: Դրա դեմ պայ­քա­րե­լու հա­մար օգ­տա­գործ­վում են նույն մի­ջոց­նե­րը, ինչ սո­վո­րա­կան թո­քա­բոր­բի բուժ­ման հա­մար, այլ խն­դիր է, թե դրանք որ­քա­նով են ար­դյու­նա­վետ այս դեպ­քում: ՉԺՀ-ի ա­ռող­ջա­պա­հու­թյան ազ­գա­յին հանձ­նա­ժո­ղո­վը հուն­վա­րի 20-ին հայ­տա­րա­րել է հի­վանդ­նե­րի հետ շփ­ված բժիշկ­նե­րից մի քա­նի­սի վա­րակ­ման մա­սին:
Մաս­նա­գետ­նե­րը վա­խե­նում են, որ հա­մա­ճա­րա­կը կշա­րու­նա­կի տա­րած­վել, քա­նի որ հուն­վա­րի 25-ին Չի­նաս­տա­նում լուս­նա­յին օ­րա­ցույ­ցով տո­նում են Նոր տա­րին: Մարդ­կանց մեծ մա­սը ար­ձա­կուր­դում է և այ­ցե­լում է երկ­րի այլ շր­ջան­նե­րում ապ­րող հա­րա­զատ­նե­րին, ըն­կեր­նե­րին կամ պար­զա­պես, որ­պես զբո­սաշր­ջիկ, երկ­րի ներ­սում և Չի­նաս­տա­նից դուրս ուղևո­րու­թյուն­նե­րի մեջ է:
Չի­նաս­տա­նի նա­խա­գահ Սի Ցզին­պի­նը հանձ­նա­րա­րել է հնա­րա­վոր ա­մեն ինչ ա­նել` նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը թույլ չտա­լու հա­մար: Ըստ ՉԺՀ նա­խա­գա­հի, անհ­րա­ժեշտ է «ա­ռա­ջին տե­ղում դնել մարդ­կանց կյանքն ու ա­ռող­ջու­թյու­նը» և կազ­մա­կեր­պել բո­լոր անհ­րա­ժեշտ կան­խար­գե­լիչ-վե­րահս­կո­ղա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րը: «Մենք պետք է ա­նենք հնա­րա­վոր ա­մեն ինչ` հի­վանդ­նե­րին բու­ժե­լու, վի­րու­սա­յին վա­րա­կի և դրա փո­խանց­ման պատ­ճառ­նե­րը հնա­րա­վո­րինս ա­րագ հայտ­նա­բե­րե­լու հա­մար»,- ա­սել է Սի Ցզին­պի­նը:
Չի­նաս­տա­նի նա­խա­գա­հը պաշ­տո­նյա­նե­րին հոր­դո­րել է կոշտ մի­ջոց­ներ ձեռ­նար­կել` հա­մա­ճա­րա­կը դա­դա­րեց­նե­լու և մարդ­կանց պաշտ­պա­նե­լու հա­մար: ՈՒ­հա­նի օ­դա­նա­վա­կա­յան­նե­րում և եր­կա­թու­ղա­յին կա­յա­րան­նե­րում ուղևոր­նե­րի ջեր­մու­թյու­նը հեռ­վից չափ­վում է ինֆ­րա­կար­միր ջեր­մա­չա­փե­րով, իսկ զբո­սաշր­ջիկ­նե­րի ար­դեն իսկ կազ­մա­կերպ­ված խմ­բե­րին չեն թույ­լատ­րում լքել քա­ղա­քը:
Ի՞նչ են ա­նում աշ­խար­հի տար­բեր պե­տու­թյուն­նե­րը նոր կո­րո­նա­վի­րու­սով բնակ­չու­թյան վա­րա­կու­մը չթույ­լատ­րե­լու հա­մար: Ավ­ստ­րա­լիա­յի վար­չա­պետ Սքոթ Մո­րի­սո­նը հայ­տա­րա­րել է, որ ձեռ­նար­կե­լու են բո­լոր անհ­րա­ժեշտ մի­ջոց­նե­րը` մայր ցա­մա­քի բնա­կիչ­նե­րին նոր վի­րու­սով վա­րակ­վե­լուց պաշտ­պա­նե­լու հա­մար: Շատ եր­կր­նե­րի մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան­նե­րում, օ­րի­նակ` Մա­լայ­զիա­յի, Սին­գա­պու­րի, Հա­րա­վա­յին Կո­րեա­յի, Ճա­պո­նիա­յի, ու­ժե­ղաց­րել են Չի­նաս­տա­նից ե­կող ուղևոր­նե­րի հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան հս­կո­ղու­թյու­նը: Այդ նպա­տա­կով տե­ղադր­վել են նաև ինֆ­րա­կար­միր տի­րույ­թում աշ­խա­տող սկա­ներ­ներ՝ ա­ռանց մար­դու մաշ­կին հպ­վե­լու, մարմ­նի ջեր­մաս­տի­ճա­նը հեռ­վից ար­ձա­նագ­րող սար­քեր` Չի­նաս­տա­նից ժա­մա­նող­նե­րի շր­ջա­նում նոր­մա­յից բարձր ջեր­մու­թյուն ու­նե­ցող­նե­րին հայտ­նա­բե­րե­լու հա­մար: Նմա­նա­տիպ մի­ջո­ցա­ռում­ներ ձեռ­նարկ­վել են նաև ԱՄՆ-ի Սան Ֆրան­ցիս­կո­յի, Լոս Ան­ջե­լե­սի և Նյու Յոր­քի օ­դա­նա­վա­կա­յան­նե­րում: Հյու­սի­սա­յին Կո­րեան նախ­կի­նում փա­կել էր սահ­մա­նը՝ կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման վտան­գի պատ­ճա­ռով:
Ե­թե պարզ­վի, որ վի­րու­սը տա­րած­վում է սո­վո­րա­կա­նից ա­վե­լի ա­րագ, ա­պա Ռու­սաս­տա­նի բնակ­չու­թյու­նը մի քա­նի շա­բա­թից վտան­գի կեն­թարկ­վի: Ռու­սաս­տանն ար­դեն գի­տակ­ցել է, որ 2019-nCoV- ը կեն­սա­բա­նա­կան սպառ­նա­լիք է ներ­կա­յաց­նում երկ­րի բնակ­չու­թյան հա­մար: Հուն­վա­րի 21-ին «Ռոս­պոտ­րեբ­նադ­զո­րը» հայ­տա­րա­րեց, որ Ռու­սաս­տա­նում կա կո­րո­նա­վի­րու­սի վտանգ, հի­շեց­րեց երկ­րում սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ հս­կո­ղու­թյան ու­ժե­ղաց­ման մա­սին, քա­նի որ տա­րե­կան մոտ 1,5 մի­լիոն չի­նա­ցի է գա­լիս Ռու­սաս­տան: ՌԴ ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րի հա­վաստ­մամբ, հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յու­թյուն­նե­րը պատ­րաստ են հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի: Չի­նաս­տա­նից Ռու­սաս­տան ժա­մա­նող բո­լոր ան­ձինք վե­րոն­շյալ սկա­ներ­նե­րով ստուգ­վում են: Ըստ «Ռոս­պոտ­րեբ­նադ­զո­րի», նոր վի­րու­սի գե­նե­տի­կա­կան կա­ռուց­վածքն ար­դեն հայտ­նի է, և աշ­խա­տանք­ներ են տար­վում հի­վան­դու­թյան հայտ­նա­բեր­ման հա­մար թես­տա­յին հա­մա­կար­գեր ստեղ­ծե­լու ուղ­ղու­թյամբ:
«Իզ­վես­տիան» գրել է, որ Ռու­սաս­տա­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան ռազ­մա­վա­րա­կան պլա­նա­վոր­ման կենտ­րո­նում նա­խա­տե­սում են մինչև հուն­վա­րի վեր­ջը լա­բո­րա­տո­րիա­նե­րում վի­րու­սը հայտ­նա­բե­րե­լու մե­թո­դա­բա­նու­թյուն ստեղ­ծել, ին­չը թույլ կտա մի քա­նի ժա­մից պար­զել` մարդն ար­դյոք 2019-nCoV- ի կրո՞ղ է:
«Նոր վի­րուսն ի վի­ճա­կի է հա­տե­լու պե­տա­կան սահ­ման­նե­րը: Հաշ­վի առ­նե­լով բեռ­նե­րի և ուղևոր­նե­րի առ­կա ին­տեն­սիվ փո­խադ­րում­նե­րը, ոչ մի հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան ի­րա­վի­ճակ չի կա­րող լի­նել տե­ղա­կան, այն միշտ էլ ան­դր­սահ­մա­նա­յին փո­խադր­ման սպառ­նա­լիք ու­նի,- «խՈռՒ»-ին ա­սել է վի­րու­սա­բան Մի­խա­յիլ Շչել­կա­նո­վը:- Մենք դա նկա­տե­ցինք 2002-2003 թթ. ըն­թաց­քում սուր շն­չա­ռա­կան հա­մախ­տա­նի­շի օ­րի­նա­կով, Մեր­ձա­վո­րարևե­լյան շն­չա­ռա­կան հա­մախ­տա­նի­շի և այլ կո­րո­նա­վի­րուս­նե­րի օ­րի­նա­կով»:
Իսկ ի՞նչ է ա­նում ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը` Հա­յաս­տան նոր կո­րո­նա­վի­րու­սի ներ­թա­փան­ցու­մը կան­խար­գե­լե­լու նպա­տա­կով, նկա­տի ու­նե­նա­լով, որ մեր հան­րա­պե­տու­թյուն են գա­լիս Չի­նաս­տա­նի բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­ներ, էլ ա­վե­լի մե­ծա­թիվ ՀՀ քա­ղա­քա­ցի­ներ առևտրի նպա­տա­կով Հա­յաս­տան-Չի­նաս­տան-Հա­յաս­տան ճամ­փոր­դու­թյան և ակ­տիվ շփում­նե­րի մեջ են, հա­ճա­խա­կի գնում ու գա­լիս են, դրան գու­մա­րած նաև զբո­սաշր­ջիկ­նե­րի այ­ցե­լու­թյուն­նե­րը:
Դա­տե­լով նրա­նից, որ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան պաշ­տո­նա­կան կայ­քում նոր կո­րո­նա­վի­րու­սի, դրա­նից պաշտ­պան­վե­լու, նա­խա­րա­րու­թյան կող­մից ձեռ­նարկ­ված կամ ձեռ­նարկ­վե­լիք մի­ջո­ցա­ռում­նե­րի վե­րա­բե­րյալ նույ­նիսկ դեռ ե­րեկ, կե­սօր­վա դրու­թյամբ որևէ տե­ղե­կատ­վու­թյուն չկար, Չի­նաս­տա­նում ի հայտ ե­կած նոր կո­րո­նա­վի­րու­սի ու դրա պատ­ճա­ռով թո­քա­բոր­բի բռնկ­ման մա­սին ըն­դա­մե­նը մեկ ու հնա­ցած (6 օր­վա) տե­ղե­կու­թյուն է, կա­րող ենք եզ­րա­կաց­նել, որ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյանն ու նշ­ված նա­խա­րա­րու­թյու­նը ո­չինչ էլ չեն ա­նում ՀՀ նոր վի­րու­սի ներ­թա­փան­ցու­մը կան­խար­գե­լե­լու, Չի­նաս­տա­նից ժա­մա­նած­նե­րի շր­ջա­նում հնա­րա­վոր հի­վանդ­նե­րին հայտ­նա­բե­րե­լու նպա­տա­կով: Եվ սա` այն դեպ­քում, երբ դեռ հուն­վա­րի 20-ին Չի­նաս­տա­նը հաս­տա­տել է, որ վա­րա­կը կա­րող է փո­խանց­վել ան­ձից այլ ան­ձի, ին­չի մա­սին, ի դեպ, բազ­մա­թիվ մաս­նա­գետ­ներ հայ­տա­րա­րել են ա­վե­լի վաղ: «Թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վա­ծով իշ­խա­նու­թյան ե­կած­նե­րին այլ հար­ցեր են հե­տաք­րք­րում, ինչ­պես, օ­րի­նակ, մար­զա­յին մի շարք ծնն­դատ­նե­րի փա­կում, վտան­գա­վոր «Գար­դա­սի­լով» մեր երկ­րի հա­զա­րա­վոր բնա­կիչ­նե­րի պատ­վաս­տում և այլն:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 7805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ