Հարցումների և անկախ փորձագիտական հետազոտությունների արդյունքում ընտրված տասնյակ բժիշկներ արժանացան «Որակի նշան» մրցանակի: Մրցանակաբաշխությունը կայացավ դեկտեմբերի 20-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Առողջապահության ոլորտում բազմամյա փորձ ունեցող և հայ բժշկագիտության զարգացմանն գործում իր անգնահատելի ներդրումն ունեցած «Որակի նշան» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հիմնադրման 100-ամյակին: Այն իրականացավ Համահայկական տեղեկատվական կենտրոնի, «Որակի նշան» ընկերության նախաձեռնությաբ: Մրցանակաբաշխությունը նպատակն է հայ ականավոր բժիշկներին նվիրված տարեվերջյան ամփոփիչ մեծարման երեկոյի ընթացքում խրախուսական մրցանակներ հանձնել ոլորտի լավագույններին՝ ովքեր իրենց մեծագույն ավանդն ունեն առողջապահության զարգացման գործում: Նրանց թվում են իրենց գործում առաջատար մասնագետներ, ականավոր և ՀՀ վաստակավոր բժիշկներ ու պրոֆեսորներ: Միջոցառման բացումն իրականացրեց Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանն իր շնորհակալական խոսքով: Ապա, «Որակի նշան» մրցանակ ստանալու համար բեմ հրավիրվեցին անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իրինա Մալխասյանը, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Կալենտերյանին և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Սուրեն Մարգարյանին:
Հաջորդ մրցանակակիրներն էին՝ Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը, նույն կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ, դոցենտ Ռուզաննա Հարությունյանը և անոթային պաթոլոգիայի բաժանմունքի ղեկավար Գեորգի Գրիգորյանը: Մրցանակներ ստացան նաև սրտաբաններ, էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի Ինտերվենցիոն սրտաբանության,…. կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը, Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը, Էրեբունի բժշկական կենտրոնի Էնդոսկոպիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը և «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի բժիշկ, Հայաստանի էնդոսկոպիստների ասոցացիայի նախագահ Ստեփան Պողոսյանը, ուռուցքաբաններ՝ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի փոխտնօրեն, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» համալսարանական կլինիկայի կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ և Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Արմեն Քոչարյանը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամբուլատոր–դիսպանսեր հսկողության բաժանմունքի ընդունարանի ղեկավար Հրայր Հակոբյանը: Դիմածնոտային վիրաբույժներ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Աննա Պողոսյանին, Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցի դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար դոցենտ Գրիգոր Խաչատրյանին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Յուրի Պողոսյանին, «Նաիրի» բժշկական կենտրոնի Դիմածնոտային և էսթետիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, դոցենտ Հայկ Ենոքյանին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Արտավազդ Սահակյան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայության ղեկավար, «Դա վինչի» կլինիկայի ղեկավար դոցենտ Արմեն Հովհաննիսյանին նույնպես տրվեց «Որակի նշան» մրցանակ: Մրցանակակիրների շարքը համալրեցին «Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնի և Հայաստանում պլաստիկ ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբուժության առաջին կենտրոնի հիմնադիր Գագիկ Ստամբուլցյանը, Հերմինե և Վանաձորի բժշկական կենտրոնի, «Նյումեդ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնի Անոթանյարդաբանական ծառայության ղեկավար պրոֆեսոր Հենրի Բակունցը,«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նյարդաբանության կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը, նյարդավիրաբույժ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Մամիկոն Եղունյանը, Թիվ 1 Հերացի համալսարանական նյարդավիրաբուժության և կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը, «Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար, դոցենտ Դավիթ Պատրիկյանը, առողջապահության կազմակերպիչներ՝ Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Ասատրյանը, Աշտարակի բժշկական կենտրոնի վիրաբույժ Րաֆֆի Մելքոնյանը և Արմավիր բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը: Հերթական «Որակի նշան» րցանակակիրներն էին՝ Նաիրի բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության թիվ 1 վիրաբուժական բաժանմունքի վարիչ պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանը, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի վիրաբուժության կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ պրոֆեսոր Յուրի Հարությունյանին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, Վիրաբուժական և լապարասկոպիկ ծառայության ղեկավար Սևակ Շահբազյանը, Սիսիանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Սիրակ Սիրականյանը, գինեկոլոգ, «Էրեբունի» և Արաբկիր բժշկական կենտրոնների վաստակաշատ բժշկուհի պրոֆեսոր Սյուզաննա Բաբլոյանը, Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանը, կրծքային վիրաբույժ, Էրեբունի բժշկական կենտրոնի ընդհանուր և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար դոցենտ Հովհաննես Սարկավագյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Գևորգ Ոսկանյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնի թոքային վիրաբույժ Արմեն Խանոյանը, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Ելենա Աղաջանովան, «Նաիրի» բժշկական կենտրոնի թերապևտիկ ծառայությունների գծով փոխտնօրեն դոցենտ Նոնա Մարտիրոսյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի ղեկավար դոցենտ Արմեն Վարժապետյանը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Վաչագան Այվազյանը, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Արսեն Վահրամյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան, երիտասարդ ԼՕՌ բժիշկ Կարեն Մուրադյանը, Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայության ղեկավար Վիլեն Մանուկյանը, նույն կլինիկայի սիրտ-անոթային ծառայության ղեկավար Գագիկ Հեբոյանը, «Բեսթ լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ավետիս Ահարոնյանը, «էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Սերգեյ Ֆանարջյանը և Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի ուռոլոգ Արմեն Գասպարյանը:
«Որակի նշան» մրցանակ ստացավ նաև Պաշպանության նախարարության Վնասվածքաբան օրթոպեդ Վահան Ոսկանյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգիայի ծառայության ղեկավար Ալեքսանդր Աղավելյանը, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի, Աստղիկ Բժշկական կենտրոնի և Ավագյան բժշկական կենտրոնի Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Տիգրան Սուլթանյանը, «Բեսթ լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի և Շենգավիթ բժշկական կենտրոնի Առիթմոլոգիական ծառայության ղեկավար Վահե Սարգսյանը, և նույն կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանը: Մրցանակաները հանդիսավորությամբ բժիշկներին հանձնեցին բժշկական հաստատության այցելուները, կամ բժիշկների լեզվով ասած՝ «պացիենտները»: