ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մի կոտ ոս­կի ՀՀ ԱՆ-ի հա­նե­լու­կը լու­ծո­ղին

Մի կոտ ոս­կի ՀՀ ԱՆ-ի հա­նե­լու­կը լու­ծո­ղին
25.10.2019 | 00:25

Քա­ղա­քա­յին տրանս­պոր­տը վեր­ջին... չէ, բնավ վեր­ջին շն­չում չէ, այն վա­ղուց է շն­չա­հեղձ ե­ղել, պար­զա­պես այ­լընտ­րան­քի բա­ցա­կա­յու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված տա­նում է իր ծանր լու­ծը, գրաս­տի հա­մա­ռու­թյամբ և համ­բե­րու­թյամբ։ Մեր քա­ղա­քա­յին տրանս­պոր­տը, շատ կնե­րեք, նժույգ չէ, այն ա­վա­նակ է, և զար­հու­րան­քով է ուղևո­րը սպա­սում, թե երբ խեղճ գրաս­տը կտն­կի ոտ­քե­րը։ Ե­րևա­նյան տրանս­պոր­տը ին­չու՞ է ա­վա­նակ և ոչ թե նժույգ։ Շատ հաս­կա­նա­լի (նաև հար­գե­լի) մի պատ­ճա­ռով։ Երբ նժույ­գին բեռ­նում են ան­տա­նե­լի ծանր բե­ռով, նա հե­րո­սա­բար տա­նում է բե­ռը և անս­պա­սե­լի տա­պալ­վում։ Ա­վա­նա­կը, կան­խազ­գա­լով վտան­գը, ի­մաստ­նա­բար տր­տինգ է տա­լիս, է­շա­վա­րի զռ­ռում ու վայր նե­տում ան­տա­նե­լի ծան­րու­թյու­նը։


Երևա­նի քա­ղա­քա­յին ուղևո­րա­տար տրանս­պոր­տը շու­տով կանգ կառ­նի և կհ­րա­ժար­վի ան­տա­նե­լի ծանր բե­ռից։ Եվ ա­հա ել­քը գտել են` շե­ղե­լու հան­րա­յին կար­ծի­քը գլ­խա­վոր խնդ­րից, այն է` գոր­ծա­դու­լից։ Ա­յո, ժա­մա­նա­կը գեր­հա­սու­նա­ցել է, որ ուղևոր­ներս կան­խենք ուղևո­րա­տար` ձևով, ուղևո­րաբռ­նա­բա­րիչ` բո­վան­դա­կու­թյամբ, քա­ղա­քա­յին տրանս­պոր­տի սպաս­վե­լիք նեն­գա­դու­լը, հրա­ժար­վե­լով նրա ծա­ռա­յու­թյու­նից։ Քա­նի որ մեզ շե­ղում և ու­ղեկ­ցում են չգի­տես ուր, ա­հա նման մի ու­ղեր­ձով, ո­րով այ­սօր նկա­րա­զարդ­ված են ավ­տո­բուս­ներ. «ՀՀ ա­ռող­ջա­պա­տու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը զգու­շաց­նում է` «Ծխա­խո­տի ծու­խը շն­չե­լով` վնա­սում ես քեզ, ար­տաշն­չե­լով` շր­ջա­պա­տիդ»։ Սույնն ըն­թեր­ցե­լով և այն հո­գե­պես մար­սե­լով` շար­քա­յին քա­ղա­քա­ցին հայ­տն­վում է դա­րա­նում։ Նախ, ինչ­պես խու­սա­փի այ­լոց գլա­նակ­նե­րից ար­տա­վի­ժող ծու­խը շն­չե­լուց, երբ ձա­խից ու ա­ջից, վերևից և վա­րից ծխում-մխում են։ Դա­րա­նը դառ­նում է թա­կարդ, ո­րի փա­կա­նը ուր որ է կշրխ­կա և կհաշ­մի ոտքդ կամ ձեռքդ, ա­կանջդ և քիթդ, ե­թե ծու­խը ներ­շն­չե­լով և ինքդ քեզ վնա­սե­լով, փոր­ձես ար­տաշն­չել և վնա­սել շր­ջա­պա­տիդ։
Ան­կաս­կած ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ան­կեղծ սր­տով է նման բան հրամց­րել մեզ, պար­զա­պես խիստ հուզ­մուն­քից մո­ռա­ցել է ստու­գա­բա­նել, թե որ տե­սա­կի ծխի մա­սին է խոս­քը, ծխա­խո­տի՞, թե՞ շար­ժա­կազ­մե­րից ար­տա­վի­ժող։


Ել­քը մեկն է։ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան պայ­ծա­ռա­փայլ նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյանն իր են­թա­կա­նե­րով հան­դերձ շր­ջում է մայ­րա­քա­ղա­քում և ի­րենց գլուխ­կոտ­րուկ կար­գա­խո­սի կի­րա­ռու­մը ցու­ցադ­րում շրջ­մո­լոր­ված քա­ղա­քա­ցի­նե­րին։ Այ­սինքն` շն­չում են ծու­խը, վնա­սում են ի­րենց (նվի­րա­կան ա­րար­քը զո­հո­ղու­թյուն է պա­հան­ջում), հե­տո բնավ չեն ար­տաշն­չում, չեն վնա­սում շր­ջա­պա­տին, ուր կան ծե­րեր ու մա­նուկ­ներ, հղի կա­նայք և իշ­խող կու­սակ­ցու­թյան ան­դամ­ներ, միա­ժա­մա­նակ չեն ա­պա­կա­նում հա­րա­զատ քա­ղա­քի օ­դը, ուր շր­ջում են բա­զում զբո­սաշր­ջիկ­ներ, կան ա­ղան­դա­վոր­ներ, ԼԳԲՏ-ա­կան­ներ և պատ­գա­մա­վոր­ներ։ Մի խոս­քով` երկ­րում և նրա մայր ոս­տա­նում կար­գա­խո­սե­րի և նշա­նա­բան­նե­րի տերևա­թափ է։ Հետևենք, շեղ­ջենք տերևնե­րը և այ­րենք։ Շն­չե­լով դրանց ա­նուշ ծուխն ու այն ար­տաշն­չե­լով։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 7573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ