ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պատ­ճա­ռը քո մեջ ո­րո­նիր

Պատ­ճա­ռը քո մեջ ո­րո­նիր
04.10.2019 | 01:30
Այ­սօր­վա իշ­խա­նու­թյու­նը հազ­վա­գյուտ կեր­պար­նե­րի պա­կաս չու­նի։ Իշ­խա­նա­փո­խու­թյան ա­լի­քի վրա կա­ռա­վա­րու­թյու­նում ու խոր­հր­դա­րա­նում հայ­տն­վե­ցին այն­պի­սի մար­դիկ, ո­րոնք նույ­նիսկ ա­մե­նա­վառ ե­րա­զում նման բան չէին էլ կա­րող պատ­կե­րաց­նել։ ՈՒ փո­խա­նակ ի­րենց կար­գա­վի­ճա­կին հա­մա­պա­տաս­խան վարք դրսևո­րեին, գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լեին, սկ­սե­ցին աջ ու ձախ ան­պա­տաս­խա­նա­տու հայ­տա­րա­րու­թյուն­ներ շաղ տալ ու ան­միտ քայ­լեր ա­նել։ Սե­փա­կան վար­քով աչ­քի ընկ­նող ա­մե­նա­կար­կա­ռուն­նե­րից մե­կը՝ Հայկ Սարգ­սյա­նը, օգտ­վեց իշ­խա­նու­թյան տված բա­րիք­նե­րից, բայց չըն­դու­նեց այդ մա­սին մա­մու­լի բարձ­րա­ձայ­նում­նե­րը։ ՈՒ սկ­սեց նոր զբաղ­մունք գտ­նել՝ դա­տի տալ բո­լոր այն լրատ­վա­մի­ջոց­նե­րին, ո­րոնք անդ­րա­դառ­նում են իր գոր­ծու­նեու­թյա­նը։ Հերթն այս ան­գամ «Ի­րա­տե­սինն» է։ Պատ­գա­մա­վո­րը մեզ ևս դա­տի է տվել «զր­պար­տու­թյան և վի­րա­վո­րան­քի հա­մար»։ Բայց ա­մեն ինչ հեր­թով։
Մա­մու­լի դեմ ար­դեն 7 դա­տա­կան հայց ներ­կա­յաց­րած Հայկ Սարգ­սյա­նը զր­պար­տու­թյուն է ան­վա­նում այն, որ, օ­րի­նակ, նյու­թի հետ հենց իր նկարն է դր­ված, մինչ­դեռ ԱԺ-ում մեկ այլ Հայկ Սարգ­սյան չկա։ Ե­թե, օ­րի­նակ, մի ծաղ­րան­կար դնեինք, տես­նես ինքն ի­րեն կճա­նա­չե՞ր։ Սույն հայց­վո­րը զր­պար­տու­թյուն է հա­մա­րում նաև այն, որ Ան­նա Հա­կո­բյանն ի­րեն ա­սել է, թե ըն­դա­մե­նը Նի­կո­լի շիշ բռ­նողն է, ինչ­պես մենք մեր լու­րում էինք գրել։ Հի­մա հարց՝ Հայկ Սարգ­սյանն ին­չի՞ց է ա­վե­լի շատ նեղ­վել, որ Ան­նա Հա­կո­բյա՞նն է ի­րեն այդ­պի­սի բան ա­սել, թե՞ «Նի­կո­լի շիշ բռ­նող» ար­տա­հայ­տու­թյունն է վի­րա­վո­րա­կան։ Բայց մենք ոչ մի նոր բան չենք գրել մեր նյու­թում, զր­պար­տու­թյան մա­սին խոսք ան­գամ չի կա­րող լի­նել, քա­նի որ Սարգ­սյա­նը նախ նոր չէ, որ հան­րու­թյանն այդ­պես է հայտ­նի, իսկ որ ա­մե­նա­կարևորն է, ին­քը ևս ան­ձամբ խոս­տո­վա­նել է. «Լավ եմ ա­րել, շիշ եմ բռ­նել»։ Փաս­տո­րեն, վատ չի զգում դրա­նից, ու­րեմն ին­չու՞ է ծանր տա­նում, երբ մա­մուլն ի­րերն ի­րենց ա­նուն­նե­րով է կո­չում։
«Սա են­թադ­րում է, որ հենց դա է հայց­վո­րի նշա­նա­կա­լից գոր­ծու­նեու­թյու­նը, ո­րի հա­մար նա պատ­գա­մա­վոր է դար­ձել»,- նշ­ված է հայ­ցա­դի­մու­մում։ Հա­զար նե­րո­ղու­թյուն, որ մենք միայն այդ «նշա­նա­կա­լից» ո­րա­կումն ենք հի­շել։ ՈՒղ­ղում ենք մեր սխա­լը, քրք­րե­ցինք ու գտանք Ձեր նշա­նա­կա­լից գոր­ծու­նեու­թյան փայ­լուն օ­րի­նակ­ներ տար­բեր լրատ­վա­մի­ջոց­նե­րում։ Ա­հա մի քա­նի­սը. Հայկ Սարգ­սյա­նը Բաղ­րա­մյան 26 էքս­կուր­սիա է տա­րել մի քա­նի աղ­ջիկ­նե­րի (սրա ան­գամ ա­պա­ցույ­ցը կա՝ լու­սան­կար­ներ և տե­սա­նյութ), Հայկ Սարգ­սյա­նը իր օ­րեն­սդ­րա­կան գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում «Գուդ­վին» ըն­կե­րու­թյան շա­հերն է պաշտ­պա­նել և դրա սե­փա­կա­նա­տի­րո­ջից ստա­ցել թան­կար­ժեք մե­քե­նա, 20 մլն գոլդ հա­մա­րով հե­ռա­խոս է նվեր ստա­ցել, դե­բոշ է ա­րել Երևան-Մոսկ­վա ինք­նա­թի­ռում... Սա մենք չենք ա­սում, չենք զր­պար­տում, չենք վի­րա­վո­րում, ըն­դա­մե­նը մա­մու­լի տար­բեր լրատ­վա­մի­ջոց­նե­րից մեջ­բե­րում­ներ ենք ա­նում։ Հա­մա թե պատ­գա­մա­վո­րի նշա­նա­կա­լից գոր­ծու­նեու­թյուն է, չէ՞։
Շա­րու­նակ­վում է «օ­դիոզ» հայց­վո­րի (սա էլ մեր ո­րա­կու­մը չէ, է­լի մա­մու­լը վա­ղուց նրան այդ­պես է կն­քել) մեզ դա­տե­լու մղու­մը։ «Հոդ­վա­ծի հե­ղի­նա­կը պատ­գա­մա­վո­րի հաս­ցեին խո­սե­լիս նշում է, որ նա ու­նե­ցել է «վար­չա­պե­տի շիշ բռ­նո­ղի» կար­գա­վի­ճակ։ Հոդ­վա­ծի հե­ղի­նա­կի հայ­տա­րա­րու­թյամբ վար­չա­պետն ու­նե­ցել է ի­րեն տար­բեր ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցող ան­ձինք, այդ թվում այն­պի­սի անձ, որն իր շիշն է բռ­նել։ Ըստ այս հոդ­վա­ծի, հայց­վո­րը ե­ղել է վար­չա­պե­տին այս ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցող ան­ձը»։ Պա­հո՜, էս ինչ­քան հե­ռու է գնա­ցել հայց­վո­րը։ Ին­չի՞ց է են­թադ­րել, որ ըն­դա­մե­նը մի ար­տա­հայ­տու­թյան հա­մար մենք պետք է դի­տար­կեինք վար­չա­պե­տին այս կամ այն ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցող­նե­րի կազ­մը։ Բայց որ այդ­քան խո­րա­ցել է, մի բա­նով էլ մենք հու­սադ­րենք՝ լավ է միայն շիշ բռնե­լու ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցողն է ե­ղել։ Ո՞վ ի­մա­նա՝ էլ ինչ ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցող­ներ կան։ Եվ ընդ­հան­րա­պես, հայց­վոր, ին­չու ես ա­նընդ­հատ քո հայ­ցում մեկ հի­շում վար­չա­պե­տի կնո­ջը, մեկ վար­չա­պե­տին, չլի­նի՞ միտքդ ծուռ է։ Օ­րի­նակ, վար­չա­պետն ու իր տի­կի­նը քո ծա­ռա­յու­թյուն­նե­րից են օգտ­վում՝ ան­ցան­կա­լի լրատ­վա­մի­ջոց­նե­րին դա­տե­լու հա­մար։
Մի դր­վա­գի ևս անդ­րա­դառ­նանք. հայ­ցա­դի­մու­մում հան­գա­մա­նո­րեն նշ­վում է, որ այս­պի­սի ար­տա­հայ­տու­թյու­նը ա­տե­լու­թյուն է սեր­մա­նում վար­չա­պե­տի և նրա թի­մի նկատ­մամբ` նպա­տակ ու­նե­նա­լով թու­լաց­նել վար­չա­պե­տի և նրա թի­մի հե­ղի­նա­կու­թյու­նը հան­րու­թյան շր­ջա­նում։ «Նման խոսք հն­չեց­նող­նե­րը հա­տուկ ֆի­նան­սա­վոր­վում են գաղտ­նի աղ­բյուր­նե­րից, որ­պես­զի Հա­յաս­տա­նում սեր­մա­նեն ա­տե­լու­թյուն, խտ­րա­կա­նու­թյուն, թշ­նա­մանք և բռ­նու­թյուն»,- աս­ված է հայ­ցում։
Նախ ձեր թի­մից լավ ձեզ ոչ մե­կը չի կա­րող հե­ղի­նա­կազր­կել, այդ գոր­ծում դուք օգ­նող­նե­րի կա­րիք չու­նեք։ Ինչ վե­րա­բե­րում է ա­տե­լու­թյան խոս­քին, Հայկ Սարգ­սյա­նին կա­ռա­ջար­կենք գնալ Ազ­գա­յին գրա­դա­րան (հա­վա­տա­ցեք, լավ տեղ է), խնդ­րել սե­փա­կան վար­չա­պե­տին պատ­կա­նող թեր­թի ար­խի­վը, բա­ցել մինչ իշ­խա­նա­փո­խու­թյու­նը տպագր­ված ցան­կա­ցած հա­մար ու հաս­կա­նալ, թե որն է ա­տե­լու­թյան խոս­քը, թշ­նա­մանք ու բռ­նու­թյուն տա­րա­ծե­լը։ Իսկ ֆի­նան­սա­վոր­ման գաղտ­նի աղ­բյուր­նե­րի մա­սին կա­րող է հե­տաքր­քիր զրույց ու­նե­նալ վար­չա­պե­տի և նրա տիկ­նոջ հետ, թե­կուզ մեկ շիշ ջրի սե­ղա­նի շուրջ։ Հաս­տատ շա՜տ ու­շագ­րավ տե­ղե­կու­թյուն­ներ կի­մա­նա։
Եվ վեր­ջում «հա­ջող­ված ու ճա­նաչ­ված» պատ­գա­մա­վոր-հայց­վոր Հայկ Սարգ­սյա­նին մի խոր­հուրդ. ե­թե մի մարդ բո­լո­րի՝ առն­վազն 7 լրատ­վա­մի­ջո­ցի հետ խն­դիր ու­նի, պետք է նախ դրա պատ­ճառ­ներն իր մեջ ո­րո­նի ու իր «նշա­նա­կա­լից գոր­ծու­նեու­թյու­նը» փոր­ձի սր­բագ­րել։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 6956

Մեկնաբանություններ