Օրենքը կարվել է դեռ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում չնշանակված Սինանյանի հագով
04.10.2019 | 01:11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլենդելի նախկին քաղաքապետ, Գլենդելի քաղաքային խորհրդի նախկին անդամ Զարեհ Սինանյանին իր 14.06.2019 թ. թիվ 756-Ա որոշմամբ նշանակելով սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենսդրության պահանջները:
Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանն այլևս չունի սփյուռքի նախարարություն ու նախարար. Փաշինյանի կամ փաշինյանական իշխանության թեթև ձեռքով դրանք վերացվեցին: Դատելով ամենից, ԼԳԲՏ-ների (լեսբուհիների, գեյերի (արվամոլների), բիսեքսուալների, տրանսվեստիտների), այսինքն՝ այլասերվածների իրավունքների հայտնի պաշտպան, մասոն կամ, առնվազն, մասոններին շատ մտերիմ Զարեհ Սինանյանին Հայաստանում սփյուռքի գործերով բարձրագույն պաշտոնին նշանակելու Փաշինյանի ձգտումն այնքան մեծ է եղել, որ նույնիսկ զանց է առել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները:
Այն, որ Սինանյանն իրավունքի ուժով չի կարող ճանաչվել ՀՀ քաղաքացի, բխում է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասից. «Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»:
Զարեհ Սինանյանի հայրը ծնվել է Ստամբուլում, 1946 թվականին հայրենադարձել են ընտանիքով, ապրել Երևանում, որտեղ 1973 թ. ծնվել է Զարեհ Սինանյանը, այսինքն` Սինանյանի ծնվելու պահին նրա ծնողները եղել են ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ ՀԽՍՀ քաղաքացիներ: 1988 թ. Սինանյաններն ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ, Բըրբանք: Տվյալ դեպքում Սինանյանը 15 տարեկան հասակում Հայաստանը լքել է ծնողների հետ, որոնք, սակայն, ինչպես արդեն նշեցինք, եղել են ոչ թե ՀՀ, այլ ՀԽՍՀ քաղաքացիներ: Ընդ որում, ՀԽՍՀ քաղաքացիների պարագայում գործում է այլ կարգ, որը սահմանված է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով («Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ճանաչումը»), սակայն այդ կարգը նույնպես չի տարածվում Սինանյանի վրա, քանզի վերջինս իր ծնողների հետ ձեռք է բերել այլ պետության (ԱՄՆ) քաղաքացիություն:
«Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ճանաչվում`
1) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել են դրանից` սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում.
2) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերը կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար.
3) Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ՈՎՔԵՐ ՁԵՌՔ ՉԵՆ ԲԵՐԵԼ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ: Սույն կետի հիմքով անձը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե օրենքով սահմանված կարգով դիմել և ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ: Այս դեպքում անձը ճանաչվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի` Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի ուժի մեջ մտնելու պահից»:
Այսպիսով պարզ է, որ Զարեհ Սինանյանն ԱՄՆ քաղաքացիություն ձեռք բերած լինելու հիմքով կամ պատճառով չէր կարող իրավունքի ուժով ճանաչվել ՀՀ քաղաքացի, եթե նույնիսկ օրենքով սահմանված կարգով դիմած լիներ ՀՀ քաղաքացի ճանաչվելու ու քաղաքացիություն ստանալու համար:4
Ճիշտ է, «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, առանց նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը, եթե քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ ներկայացրել է ՀՀ կառավարության լիազոր մարմնին, այսինքն` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Սակայն հենց այստեղ պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին ՀՀ նախագահի հրամանագրով, մինչդեռ ՀՀ նախագահի պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Հրամանագրեր» ենթաբաժնի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ գոյություն չունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որևէ հրամանագիր, որով Զարեհ Սինանյանին ՀՀ քաղաքացիություն շնորհված կլիներ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի 14.06.2019 թ. թիվ 756-Ա որոշմամբ Սինանյանին սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշանակելուց առաջ, այնպես էլ հետո, մինչ այժմ:
Իսկ գուցե նախկին նախագահներից մեկնումե՞կն է իր հրամանագրով Զարեհ Սինանյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել: Այս հարցի պատասխանը ստանալու համար Զարեհ Սինանյանի անուն-ազգանունն ինչպես միասնաբար, այնպես էլ առանձին բաղադրիչներով փնտրեցինք ՀՀ նախագահի կայքի որոնողական համակարգով, սակայն ապարդյուն, զրոյական արդյունք, պատասխանը մեկն էր` «Համընկնումներ չկան»: Ակնհայտ էր, որ ՀՀ նախագահի կայքում նրա անուն ազգանունն ընդհանրապես չկա, կայքին անծանոթ է նշված անուն-ազգանունը: Նշենք նաև, որ ՀՀ կառավարության կայքի «Վարչապետի աշխատակազմ» բաժնում հրապարակված Զարեհ Սինանյանի կենսագրականումորևէ բառ չկա նրա քաղաքացիության վերաբերյալ:
Հիմա ներկայացնենք, թե ՀՀ քաղաքացիություն չունեցող անձն ինչպես է նշանակվել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:
Զարեհ Սինանյանին սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշանակելով, վարչապետը, ինչպես նշված է հենց Նիկոլ Փաշինյանի հիշյալ որոշման մեջ, ղեկավարվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով: Նշված օրենքի 8-րդ հոդվածի («Հայեցողական պաշտոնները») 3.1-ին մասի համաձայն, «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, քսանհինգ տարին լրացած, հայերենին տիրապետող, ինչպես նաև առնվազն երկու օտար լեզվի իմացությամբ անձը»: Բա ո՞ւր մնաց ՀՀ քաղաքացիություն ունենալու պահանջը…
Հիշյալ օրենքի 8-րդ հոդվածը, որի 3.1 մասով ղեկավարվել է Փաշինյանը` Սինանյանին սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշանակելով, սահմանում է հայեցողական պաշտոնները: Սինանյանի զբաղեցրած վերոնշյալ հայեցողական պաշտոնը հանրային պաշտոնների պետական խմբում գտնվող պետական պաշտոնների տեսակներից մեկն է (նույն օրենքի 4-րդ հոդված` «Հանրային պաշտոնները»): «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում տվյալ դրույթը (3.1-ին մասը) մտցվել է ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որն ընդունվել է Սինանյանին նշված պաշտոնին նշանակելու վերաբերյալ Փաշինյանի վերոնշյալ որոշումից մեկ ամիս առաջ` 2019 թ. մայիսի 8-ին և, կարծում ենք, հե՛նց Սինանյանին նշված պաշտոնում նշանակելու համար, այդ նպատակադրմամբ` 8-րդ հոդվածի 3.1-ից դուրս թողնելով ՀՀ քաղաքացիություն ունենալու պահանջը կամ նախապայմանը, նկատի ունենալով, որ Զարեհ Սինանյանը ՀՀ քաղաքացիություն չունի: Այլ կերպ ասած, օրենքը նախօրոք ընդունվել, ինչպես ասում են նման դեպքերում, կարվել է դեռ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում չնշանակված պաշտոնյայի հագով: Մինչդեռ…
Հենց նույն` «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի («Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքը») 1-ին մասի համաձայն, «Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հանրային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (աշխատատեղի նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող և պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները…»: Ինչպես արդեն նշեցինք, Զարեհ Սինանյանի զբաղեցրած պաշտոնը, լինելով հայեցողական պաշտոն, հենց հանրային (հանրային ծառայության) պաշտոն է:
Ինչ վերաբերում է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության` 2019 թ. մայիսի 8-ին ընդունված օրենքին, ապա այն «Հանրային ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին հակասելուց բացի, նաև հակասահմանադրական է, քանի որ ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում գտնվող 49-րդ հոդվածի («Հանրային ծառայության անցնելու իրավունքը») համաձայն, «հանրային ծառայության անցնելու իրավունք» ունեն քաղաքացիները, իսկ 2-րդ գլխի վերնագրից (Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները), ինչպես նաև նույն գլխի բազմաթիվ հոդվածներից միանգամայն պարզ ու հասկանալի է, որ խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է:
Ամփոփենք. Զարեհ Սինանյանին սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշանակելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը վերը նշված հիմքերով հակասահմանադրական է, քանի որ նշանակման պահին Սինանյանը ՀՀ քաղաքացի չի եղել:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-2
- Իսրայելն անընդունելի պայմաններ է առաջադրել, արյունահեղությունը շարունակվում է
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին. 4
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-3
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-2
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-18
- Արևմուտքում լսել են Պուտինի զգուշացումները, բայց հավանաբար ցանկանում են անտեսել դրանք
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-17
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-16
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-15
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-3
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-2
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-14
- Բանսարկու և սուտ մատնության հեղինակ «Լաուռա Արզաքանցյան» կոչվածի նկատմամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց ոստիկանություն
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-13
- Չգիտեի, որ միլիոնների տեր եմ, նույնիսկ «Սրբազան շարժմանը» մասնակցելու համար գումարներ եմ առաջարկում, այսօր իմացա
- Դեմ եմ Նիկոլին «բտ» ասելուն, «տղան» արժանիք է, նա այդ արժանիքը չունի
Մեկնաբանություններ