Ռուսաստանը Հայաստանում իր «մարդուն» գտել է
24.09.2019 | 00:08
Հետևելով Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան փոխհրաձգությանը, պետք է փաստել, որ Փաշինյանը ճիշտ կանի գոնե այս անգամ «հրադադար» հայտարարի։ Իսկ ԱԱԾ նախկին ղեկավարն այս էլ երկրորդ անգամ հստակ արձանագրում է. «Ասել եմ և նորից եմ կրկնում՝ չփորձեք ինձ կապել նախկինների հետ»։ «Ինչու՞ է քաղաքական ակտիվ գործունեության պատրաստվող Վանեցյանն անընդհատ սա շեշտում»,- հարցրինք նրա մերձավորներից մեկին: «Որովհետև նա բոլորովին այլ «հովանավորներ» ունի»,- ասաց։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Արթուր Վանեցյանի թիկունքին «սարի պես» կանգնած են ռուսական որոշակի շրջանակներ, ու հենց նրանց անմիջական աջակցությամբ հովանավորությամբ էլ ԱԱԾ նախկին ղեկավարն սկսելու է իր քաղաքական գործունեությունը։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Մեկնաբանություններ