Բուժսպասարկում՝ զբոսաշրջիկներին
20.09.2019 | 00:33
Հայաստանը ոչ միայն որպես հետաքրքիր երկիր է գրավում զբոսաշրջիկներին, այլև սկսել է հետաքրքրել բժշկական տուրիզմի առումով։ Մեզ են դիմում տարբեր երկրների զբոսաշրջիկներ, խնդրելով ճշտել, թե ինչ արտոնություններ են սահմանված իրենց համար։
«Եթե դեպքը շտապ է, առաջին բուժօգնությունը զբոսաշրջիկին տրամադրվում է անվճար, մասնավորապես, անհրաժեշտ հետազոտություններ՝ ցավազրկում, կոտրվածքի դեպքում՝ անշարժացում։ Եթե դեպքը պլանային է, ապա, ապահովագրություն ունենալու դեպքում, ցանկացած բուժծառայություն նա կարող է ստանալ այդ շրջանակներում։ Մնացած բոլոր դեպքերում բուժծառայություն նա կարող է ստանալ ընդհանուր հիմունքներով՝ վճարովի»,- պարզաբանեցին առողջապահության նախարարությունից։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ