12.02.2013|
00:45
Քաղաքականությունն էլ պիտի տրամաբանություն ունենա, նույնիսկ նախընտրականը: Թվում է` աքսիոմ է, բայց հայերս մեծագույն հմտությամբ ու լրջությամբ աքսիոմը թեորեմ ենք դարձնում` մեր դավանած, հասկացած, կարեցած քաղաքականությունը տրամաբանություն չունի: Մեր վարած քաղաքականությունը դեմ է քաղաքականությանը` իր տրամաբանությամբ, զարգացումներով, նպատակներով, հեռանկարները ոչնչացնելու հաստատակամությամբ: