22.02.2013|
00:56
Տարին նահանջ էր, բայց նահանջելու մտադրություն ոչ ոք չուներ: 1988-ի փետրվարը` տաք ու անսպասելի, որ մտավ բոլորիս կյանքն ու փոխեց կյանքն ընդհանրապես: Շեփորը, որ որտեղ էլ հնչի, եթե նույնիսկ մեկ հայ լինի, ոտքի է հանելու: Ազատության հրապարակի փշաքաղեցնող գվվոցը, որ երբեմն կոչվում էր լռություն, երբեմն միասնություն, իսկ ընդհանրապես այն անսպասելին էր, որ ոչ մեզնից էին սպասում, ոչ մենք էինք սպասում: