ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նա երրորդ արարն էլ պետք է անի, որ մի ահռելի պատմություն դառնա ավարտուն

Նա երրորդ արարն էլ պետք է անի, որ մի ահռելի պատմություն դառնա ավարտուն
31.08.2024 | 13:51

Ես չեմ սիրում հեղափոխություններ:

Ես սիրում եմ հեղափոխությունները ճզմողներին.որքան դաժան են ճզմում, այնքան դա ինձ ավելի է դուր գալիս։

Ես դա 2008-ին չէի հասկանում, քանի որ կյանքի դառնահամը չէի զգում այնպես, ինչպես՝ հիմա։

Քոչարյանը լավ գործեր քիչ չի արել, բայց իր կյանքի ամենակարևոր առաջին գործը ՊՊԿ-ն էր ու հաղթանակում իր լուման, իսկ երկրորդը՝ 2008-ի մարտի 1-ին էդ հաղթանակը պահպանելը։

Ասում են՝ «Աստված երրորդություն է սիրում», իսկ դա նշանակում ՝՝ Քոչարյանը իր կյանքի 3-րդ ամենակարևոր գործը դեռ չի արել:

«Վճռական մենակի» հանդեպ ունեցած հավատն է ինձ հուշում, որ նա երրորդ արարն էլ պետք է անի, որ մի ահռելի պատմություն դառնա ավարտուն, հաղթական և ամբողջական։

Շնորհավոր 70-ամյակդ, Ձյա՛ձ...

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 8629

Մեկնաբանություններ