ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Լաչինի միջանցքը եռակողմ հայտարարության հիմնասյուներից էր

Լաչինի միջանցքը եռակողմ հայտարարության հիմնասյուներից էր
20.08.2024 | 13:43

Երբ Լավրովը խոսում է եռակողմ հայտարարության 9-րդ կետի մասին, հետաքրքիր է, իսկ մյուս կետերը հիշո՞ւմ է։

Օրինակ, պարոն Լավրովը հիշո՞ւմ է, որ պետք է գոյություն ունենար Լաչինի միջանցք, որը պետք է ՀՀ-ն կապեր ԼՂ-ի հետ։ Զորքերը պետք է մնային իրենց դիրքերում, որտեղ գտնվում էին ռազմական գործողությունների դադարեցման պահին, այսինքն` նոյեմբերի 9-ի դրությամբ։

Պարոն Լավրովը հիշո՞ւմ է, որ ԼՂ տարածքում պետք է տեղակայվեին ՌԴ խաղաղապահ ուժեր՝ երաշխավորելով հրադադարի պահպանումը և ԼՂ ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը։

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի բուն նպատակը սա էր, իսկ 9-րդ կետը ընդամենը ածանցյալ կետ էր, որպեսզի Ադրբեջանը Լաչինի միջանցքին համաձայներ։

Ի դեպ, Ալիևը 2021 թվականին հստակ հայտարարեց. «Зангезурский коридор должен функционировать аналогично Лачинскому», ինչը ուղիղ խոստովանություն էր, որ առանց Լաչինի միջանցքի անհնար է խոսել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին։ Ավելին, Լաչինի միջանցքը ավելի բարձր մակարդակ ուներ, քանի որ այն եռակողմ հայտարարության հիմնասյուներից էր, իսկ 9-րդ կետը, ինչպես արդեն նշեցի, ընդամենը՝ ածանցյալ։

Եթե, այնուամենայնիվ, Ռուսաստանը և Ադրբեջանը նպատակ ունեն վերադառնալ եռակողմ հայտարարությանը, ապա դա հնարավոր է իրավական տեսանկյունից բացառապես այն դեպքում, եթե գոյություն ունենան եռակողմ հայտարարության հիմնական սուբյեկտները և օբյեկտը։

Իսկ քանի որ դրանք չկան, պարզապես հնարավոր չէ խոսել եռակողմ հայտարարության որևէ դրույթի մասին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 7128

Մեկնաբանություններ