ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հզոր առաջնորդներն ու գիտնականները ծնվում են այնտեղ, որտեղ կա հզոր պետականություն

Հզոր առաջնորդներն ու գիտնականները ծնվում են այնտեղ, որտեղ կա հզոր պետականություն
13.08.2024 | 08:26

Աշխարհում ամենաբարդ ու մասշտաբային գործը պետության որակյալ կառավարումն է՝ իր արտաքին ու ներքին քաղաքականություններով, որոնք ևս բազմաթիվ կանալներով կապված են իրար հետ և պայմանավորված են մեկը մյուսով։

Դրանից բացի, լուրջ ու տևական պետական կյանքը ունի մեկ այլ շատ կարևոր ֆունկցիա՝ այն դաստիարակում է պետական կյանքով ապրող լուրջ քաղաքացիներ։

Ընդհանուր առմամբ, լուրջ ու մասշտաբային մեծ մարդիկ ու գործիչները առաջանում են այնտեղ, որտեղ կա լուրջ գործերի հասարակական պահանջարկ, որն էլ, ֆինանսավորման հնարավորության դեպքում, առաջ է մղում կարող ու տաղանդավոր մարդկանց, որոնցից ոմանք էլ, ստեղծագործական ռեզոնանսի շնորհիվ, հատում են հանճարեղության սահմանը։

Այսինքն, հզոր մարդիկ, այդ թվում քաղաքական առաջնորդներն ու գիտնականները, ծնվում են այնտեղ, որտեղ կա հզոր պետականություն՝ իր հարուստ ավանդույթներով էլիտայով, և կա նաև ֆինանսավորվող հասարակական լուրջ պահանջարկ։

Դա նշանակում է, որ թույլ պետականության դեպքում, այսինքն, քաղաքական էլիտայի, ֆինանսավորման ու հասարակական պահանջարկի բացակայության պայմաններում նման հասարակություններում հզոր գործիչների առաջանալու հավանականությունն աննշան է։

Վերը ասվածները իրար հետ համադրելով ու դրանք ի մի բերելով, կստանանք մեր այսօրվա վիճակը հասկանալու բանալին։

Հարյուրավոր տարիներ պետականությունից զրկված ու պետական լուրջ գործերից հեռացած լինելով, դրանից առաջ էլ, Բագրատունիների ու Արծրունիների ժամանակ, խորապես պառակտված լինելով և Բյուզանդիայի ու արաբական ամիրայությունների նման զորեղ հարևաններ ունենալով և, դրանից էլ շատ առաջ, Հռոմի ու Պարսկաստանի արանքում հզոր պետականություն չունենալով, մենք այսօր այս ամենի հոգեբանական ժառանգության կրողներն ենք։

Անկումներով հարուստ մեր կյանքի վերջին 200 տարիների ընթացքում միակ դրական հոգեբանական փոփոխությունը մենք ունեցել ենք սկզբում Ռուսական կայսրության սահմաններում և, հետո էլ, խորհրդային իշխանության տարիներին, երբ մեր հոգեբանական կերտվածքը սկսեց մոտենալ նորմալին։

Անկախության տարիներին աստիճանաբար կորցնելով խորհրդային կյանքի ընթացքում ձեռք բերած հատկությունները և, որ ամենակարևորն է, փլուզելով մեր կրթական համակարգը, մենք այսօր ունենք թույլ պետականություն, հասարակ ժողովրդից համարյա չտարբերվող քաղաքական էլիտա, աղքատ երկիր ու առանց որևէ լուրջ սոցիալական հասարակական պահանջարկի ժողովուրդ։

Այսինքն, այն ամենը, ինչը որ անհրաժեշտ է հասարակական հետընթացի ու անկման համար, և որը ապացույց է այն բանի, որ միայն ապրելու կենսաբանական պահանջարկով հասարակությունը ապագա չի կարող ունենալ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4098

Մեկնաբանություններ