ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայաստանի նկատմամբ իրականացվող աշխարհաքաղաքական էքսպանսիան իր դրսևորումն է ստանալու նաև էներգետիկ համակարգում

Հայաստանի նկատմամբ իրականացվող աշխարհաքաղաքական էքսպանսիան իր դրսևորումն է ստանալու նաև էներգետիկ համակարգում
30.03.2024 | 12:31

Միջուկային էներգետիկայի հարցում Հայաստանի նկատմամբ փորձում են կիրառել Լիտվայի փորձը: Բացասական փորձը:

Դեռևս 2000-ականների սկզբին ԵՄ-ը ջանք ու եռանդ չէր խնայում համոզելու Լիտվային հրաժարվել երկրի խոշորագույն էներգետիկ օբյեկտի՝ Ինգալիի ԱԷԿ-ի շահագործումից՝ դրա դիմաց խոստանալով նոր, ավելի արդյունավետ ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ միջոցներ տրամադրել:

Ընդունելով այդ պայմանները և կոնսերվացնելով Ինգալիի ԱԷԿ-ը՝ Լիտվան ոչ միայն չստացավ որևէ ներդրում նոր ԱԷԿ-ի կառուցման համար, այլև հայտնվեց էներգետիկ անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ՝ ստիպված լինելով այլևս հանդես գալ որպես էլեկտրաէներգիա ներկրող: Սկզբում ներկրումն իրականցվում էր «ժԲՌԷԼԼ» էներգաօղակի շրջանակներում (Բելառուս, Ռուսաստան, Էստոնիա, Լատվիա, Լիտվա), որի աշխատանքի դադարեցման մասին Բալթյան երկրները հայտարարեցին 2022 թ. Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո: Արդյունքում Լիտվան ստիպված է այսօր բավականին թանկ էլեկտրաէներգիա ներկրել Սկանդինավիայից, մասնավորապես՝ Շվեդիայից, ու վաճառել այն երկրի ներսում սոցիալ-տնտեսական ցուցանիշներին ընդհանրապես չհամապատասխանող սակագներով: Դա, իր հերթին, հանգեցնում է Լիտվայում կյանքի աննախադեպ թանկացմանը, ինչի հետևանքներից է առանց այդ էլ վաղուց սկսված արտագաղթի խորացումը:

Իսկ հիմա ամենահետաքրքիրը:

Մարտին Լիտվան ընդունեց «Էներգետիկ ռազմավարություն-2050» փաստաթուղթը: Դժվար չէ կռահել, որ դրանում որևէ խոսք չկա մեծ հոզորության ատոմակայանի կառուցման մասին: Դրա փոխարեն հայտարարվում է մինչև 2050 թ. մոդուլային՝ փոքր հզորության ատոմակայանի կառուցման նպատակի մասին:

Գրեթե նույն մոդելը Արևմուտքը փորձում է կյանքի կոչել Հայաստանում՝ առաջ մղելով մոդուլային կայանի կառուցման խիստ կասկածելի ու մշուշոտ ռազմավարությունը:

Ընդ որում, հատկանշական է, որ ոչ ԱՄՆ-ում, ոչ ԵՄ-ում մոդուլային կայաններ չեն շահագործվում: Այս պահի դրությամբ միայն Ռուսաստանն ու Չինաստանն ունեն մեկական մոդուլային ռեակտորներ, որոնք շահագործվում են հիմնականում որպես դժվար հասանելի բնակավայրերը էլեկտրաէներգիայով ապահովելու միջոց:

Հայաստանի նկատմամբ իրականացվող աշխարհաքաղաքական էքսպանսիան իր դրսևորումն է ստանալու նաև էներգետիկ համակարգում, երբ, հրաժարվելով կոնվենցիոնալ հզորության ատոմակայան կառուցելուց, ստիպված ենք լինելու էլեկտրաէներգիա ներկրել արտաքին շուկաներից: Հաշվի առնելով մեր շուրջ տեղի ունեցող գեոտնտեսական զարգացումները՝ կարող ենք կանխատեսել, որ մատակարարների դերում կարող են հանդես գալ իրենց էլեկտրաէներգետիկ համակարգերը դինամիկորեն զարգացնող Թուրքիան ու Ադրբեջանը:

Մեզ էլ, ինչպես միշտ, «կոնֆետի թուղթ» ցույց կտան: Օրինակ՝ Սև ծովի հատակով անցկացվող Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա-Հունգարիա էլեկտրահաղորդման գծին միանալու հնարավորության մասին հայտարարությունների տեսքով:

Սա է սցենարը:

Սցենար, որը դեռևս կարել է բեկել:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2618

Մեկնաբանություններ