ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Ինչու՞ ՔՊ-ականները խառնվեցին իրար

Ինչու՞ ՔՊ-ականները խառնվեցին իրար
20.03.2024 | 18:43

Լևոն Քոչարյանը հարց է տալիս, ԱԺ փոխխոսնակը հարցնում է՝ ո՞ւմ է ուղղված հարցը. պատասխանում է՝ կառավարության գլխին։ ՔՊ-ականները խառնվում են իրար, թե՝ կոռեկտ խոսեք և այլն։ Փոխխոսնակն ասում է՝ հայերենին տիրապետում եք, կարող եք տերիմինները ճիշտ օգտագործեք, խոսքը տրվում է ՀՀ վարչապետ․․․

Հետո Նիկոլը, մեկ այլ հարցի պատասխանելիս, Լևոն Քոչարյանին նկատի ունենալով՝ ասում է՝ «ձեր խմբակցության գլխի որդին»։

Հետո մեկ այլ ՔՊ-ական ասում է՝ ափսոսում եմ, որ այն էլ նախկին նախագահի որդին վարչապետին էդպես դիմեց։

Հետաքրքիր է, թե ինչի՞ վատ զգացին նիկոլենք գլուխ բառից․ կարող է՞ իրենք նույնպես կարծում են, որ երբ ղեկավարը չի կարողանում իրականացնել իր պարտականությունները և սպասում է, օրինակ, թե որ քարտեզը Ալիևը կհաստատի, որ դրանով գծի իր սուվերեն երկրի սահմանները, ավելի շուտ մեխի կամ այլ գլուխ է, քան երկրի առաջնորդ:

Կարող է՞, իսկականից, իրենք այդպես են մտածում, բայց դե ցույց են տալիս, որ համաձայն չեն։

Հակառակ դեպքում, ինչի՞ պիտի իրենց մտքով այլ բան անցներ։

Եսի՞մ։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 1751

Մեկնաբանություններ