Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Արևելյան Հայաստանը Ռուսաստանի համար դարձավ դեպի Արևելք տանող աշխարհաքաղաքական կարևորագույն վստահելի դարպասը

Արևելյան Հայաստանը Ռուսաստանի համար դարձավ դեպի Արևելք տանող աշխարհաքաղաքական կարևորագույն վստահելի դարպասը
01.03.2024 | 20:23

(սկիզբը` այստեղ)

19-րդ դարում շուտափույթ կառուցվեց Ռուսաստան-Հայաստան երկաթուղին։ Մեր պապերը պատմում էին, որ թունելների ամեն քարի համար ցարը մեկ ոսկի է վճարել։

Մենք վերջապես պետք է գիտակցենք, որ Հայաստանն իր ներկայիս տարածքով կանխորոշվել էր որպես Ռուսաստանից դեպի Պարսկաստան և Հնդկաստան ցամաքային ապահով տարբերակ։

Այո՛, մեր պապերը խիզախորեն մարտնչել են Հայաստանի ազատագրման համար։

Այո՛, մեր պապերն աշխատել և շենացրել են այս երկիրը։ Սակայն առանց ռուսական կայսրության բարեհաճության մենք այս մի կտոր հայրենիքն էլ չէինք ունենա։

Աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որոնց բնակիչները սասունցիներից, զեյթունցիներից կամ արցախցիներից խիզախ լինեն։

Սակայն հարյուրապատիկ ավելի թշնամու դեմ այդ խիզախ շրջանների բնակչությունն անընդհատ կռվելով հատնում է։ Գիտենք, թե ինչ եղավ Սասունում և Զեյթունում։

Տեսանք` ինչ եղավ Արցախում. զենք բռնելու ընդունակ տղամարդիկ շա՜տ-շա՜տ քիչ էին։ Եթե կռվեին, ապա բոլորը պիտի կոտորվեին, որովհետև Հայաստանը դիտորդի տխրահռչակ դերն էր ստանձնել։

Ես, օրինակ, որքան էլ բարձրագույն արժեք ընդունեմ հայրենի հողը, այս պարագայում արցախցիների էվակուացիան ճիշտ եմ համարում։

Ասելիքս այն է, որ տխրահռչակ Սերժի օրոք չկառուցվեց

Հյուսիս-Հարավ մայրուղին, որն Իրանի (Հնդկաստանի) համար դեպի Ռուսաստան, Եվրոպա բեռնափոխադրումների հիանալի ցամաքային ճանապարհ պիտի դառնար։

Տխրահռչակ Նիկոլի օրոք բացարձակ հրաժարվելու միտում կա Ռուսաստանից որպես գործընկերոջ և Հայաստանի երաշխավորի։

Բայց դեռ ե՜րբ էին եվրոպացիներն ասել, որ անգլիական նավերը չեն կարող մագլցել մեր սարերում։

44-օրյա պատերազմն էլ դրա ապացույցը եղավ, երբ Եվրոպան միայն խոսքով էր ցավակցում կամ ոգևորում։

Եվ էլի ռուսական բանակը մտավ ու կանգնեցրեց պատերազմը։

Խնդիրը հետևյալն է, որ երբ քո գոյության մեջ ի սկզբանե իմաստ էր դրված և քո գոյությունը (Հայաստանի) պահպանվում է այդ իմաստի շուրջը, ապա այդ իմաստը ջնջելով` ինքդ ես զրկում քեզ քո գոյության երաշխիքից։

Այո, վաղ թե ուշ Մոսկվան կրկին կհամոզվի, որ Թուրանն իր համար մեկ սպառնալիքն է։ Բայց մենք մի խեղկատակի պատճառով կարող է այլևս չլինենք։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2434

Մեկնաբանություններ