Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Թմրաշրջանառությունը չի վերահսկվում, ջերմությունն իջեցնող դեղի վաճառքը վերահսկվում է

Թմրաշրջանառությունը չի վերահսկվում, ջերմությունն իջեցնող դեղի վաճառքը վերահսկվում է
28.02.2024 | 15:52

2018 թվականի թավշյա խուլիգանությունից մի երկու ամիս առաջ Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշում կայացրեց՝ մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակ դեղերը դարձնել միայն դեղատոմսով: Հանրային դժգոհություն եղավ, «քաղաքացիական հասարակությունն» ըմբոստացավ, և որոշումը չեղարկվեց։

Հիմա այս կառավարությունն է համարյա նույն որոշումը կայացրել՝ մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է միայն էլեկտրոնային դեղատոմսով: Ոչ մի ծպտուն։ Մարդիկ դժգոհ են, դա քաշքշուկ է, բայց ծպտուն չկա։ Ինչու՞։

ՈՒղղակի մարդիկ իրավիճակը բարդացնող ամեն որոշումից հետո ասում են՝ սրանցից ամեն ինչ էլ սպասելի է, մի աբսուրդ որոշում ավել կամ պակաս, եղանակ չի փոխում։

Հակաբիոտիկները միայն դեղատոմսով վաճառելու որոշումը լավ է, թե վատ, թող մասնագետները ասեն։ Ես միայն կֆիքսեմ, որ էս կառավարության օրոք թմրաշրջանառությունը չի վերահսկվում, բայց ջերմությունն իջեցնող դեղի վաճառքը վերահսկվում է։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 1263

Մեկնաբանություններ