ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Նոր աշխարհակարգ, նոր կառավարություն

Նոր աշխարհակարգ, նոր կառավարություն
16.11.2023 | 13:50

ՍԹԱՓՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Տևական ժամանակ է, աշխարհը գտնվում է գեոքաղաքական վերադասավորումների փուլում և դանդաղ,բայց հաստատուն կերպով «միս ու արյուն» ստացող նոր աշխարհակարգը թելադրում է իր նոր կանոնները և այլևս ակնհայտ է, որ բոլոր պետությունները պետք է վերադիրքավորվեն ըստ նոր աշխարհակարգի:

Ակնհայտ է նաև, որ ՆՓ & ՔՊ-ի վարած 5-ամյա «թավշյա» քաղաքականությունը կրախի եզրին է հասցրել հայոց պետականությունը: Դա այլևս արձանագրված անհերքելի փաստ է, որը լրացուցիչ պարզաբանումների կարիք չունի և իրավիճակի հրամայականն է ժամ առաջ դուրս բերել Հայաստանը գեոքաղաքական առճակատումների հորձանուտից՝ պետականությունը վերջնականապես չկորցնելու համար:
Կարճ կապեմ:
Անհրաժեշտ է ՍԹԱՓՎԵԼ :
Սթափվել և անախրոնիկ ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ մի կողմ դնելով, համախմբվել և բոլոր օրինական միջոցների գործադրմամբ վերցնել իշխանությունը ՆՓ & ՔՊ-ի ձեռքից: Սթափվել և վիժեցնել Հայաստանը ընդդեմ որևէ երկրի կամ գեոքաղաքական բևեռի աղետաբեր պլացդարմի վերածելու գործընթացը: Սթափվել և Հայաստանում ձևավորել իրավիճակին համարժեք արձագանքելու ունակ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, որը կչեզոքացնի ՊԵՏՈՒԹՅԱՆ գոյությանը սպառնացող մահացու վտանգներն ու կվերադարձնի այն զարգացման բնականոն հուն: Սթափվել, քանի դեռ պետությունը կա: Մի խոսքով, սթափվել և վերադիրքավորվել՝ ըստ նոր աշխարհակարգի:
Ես պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ չեմ, որևէ կուսակցության անդամ չեմ, որևէ անձնական կամ քաղաքական շահ չեմ հետապնդում և իմ միակ շահն ու մտահոգությունը կապված է իմ պետության անվտանգ և հայկականության տիրույթում գոյության հետ՝ որպես գրավական աշխարհասփյուռ հայության ինքնության և ազգային արժանապատվության պահպանման: Իմ մտահոգությունը կապված է իմ զավակների Հայրենիք ունենալու հետ: Հայրենիք, ոչ թե ամփոփված հիշողությունների մեջ կամ ինչ-որ անհասկանալի կարգավիճակով տարածքի տեսքով, այլ իրական, հայկական պետության տեսքով և որպես ՀԱՅ և ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ կամենում եմ իմ պետության ղեկին տեսնել նոր կառավարություն, որն ի զորու է փարատել իմ մտահոգությունը, ետ բերել պետությունը կրախի եզրից:
Նոր կառավարություն ասածս ինչ-որ վերացական արտահայտություն չէ, կամ միայն Վարչապետի անձի հետ չէ կապված, այլ կոնկրետ գործիչներից կազմված միավորում՝ շաղախված փորձառությամբ և երիտասարդական ավյունով: Անշուշտ, շատերն այս կազմից զերծ չեն նախկինում ունեցած բացթողումներից և գործած սխալներից, բայց նրանք ունեն իրավիճակով թելադրված և խիստ անհրաժեշտ բոլոր որակները՝ քաղաքական կշիռ, կառավարման հմտություն, հայկականության հենքով արժեհամակարգ և հայոց պետականության ձեռքբերումների ինստիտուցիոնալ հիշողություն՝ այդ թվում Հայկական ԽՍՀ -ի:
Հարկավ, նախապես ներողություն եմ խնդրում նրանցից, ում տհաճություն կպատճառի
իրենց անունն այս ցուցակում կամ ցուցակի ոչ այն տեղում տեսնելը, կրկնեմ՝ սա իմ նեղ անձնական պատկերացումների արգասիքն է, որի վրա ցանկանում եմ հրավիրել բոլոր նմանօրինակ մտահոգություն ունեցողների ուշադրությունը և ներքոհիշյալ անձինք (բացառությամբ 1-2-ի ) հանրային գործունեությամբ աչքի ընկած մարդիկ են և ես որպես ՀՀ քաղաքացի ինձ իրավունք եմ վերապահում տեսնել նրանց ՀՀ կառավարության կազմում: Միով բանիվ, իմ պատկերացրած ՀՀ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ կազմը.

Վարչապետ՝

Ռոբերտ Սեդրակի Քոչարյան / ծնվ.՝ 1954թ.

Փոխվարչապետ՝

Վահե Լավրենտիի Հովհաննիսյան / ծնվ.՝ 1974թ.

Փոխվարչապետ՝

Մհեր Հերբերտի Գրիգորյան / ծնվ.՝ 1972թ.

Վարչապետի աշխատակազմի ղեկավար՝

Անդրանիկ Նորիկի Թևանյան / ծնվ.՝ 1974թ.

Արտաքին գործերի նախարար՝

Արփինե Աշոտի Հովհաննիսյան / ծնվ.՝ 1983թ.

Պաշտպանության նախարար՝

Գրիգորի Յուրիի Խաչատուրով / ծնվ.՝ 1977թ.

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ՝

Սեյրան Մուշեղի Օհանյան / ծնվ.՝ 1962թ.
Ազգային անվտանգության նախարար՝

Գառնիկ Սամվելի Իսագուլյան / ծնվ.՝ 1960թ.

Ներքին գործերի նախարար՝

Արթուր Գագիկի Վանեցյան / ծնվ.՝ 1979թ.

Արդարադատության նախարար՝

Արթուր Գագիկի Ղազինյան / ծնվ.՝ 1978թ.

Արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության նախարար՝

Տիգրան Հրանտի Աբրահամյան / ծնվ.՝ 1985թ.

Տարածքային կառավարման և քաղաքաշինության նախարար՝

Վաչե Բագրատի Տերտերյան / ծնվ.՝ 1962թ.

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար՝
Արմեն Ռազմիկի Դարբինյան / ծնվ.՝ 1965թ.
Կենտրոնական բանկի նախագահ՝
Թաթուլ Նորայրի Մանասերյան / ծնվ.՝ 1960թ.

Պետական եկամուտների նախարար՝

Վաչե Վազգենի Գաբրիելյան / ծնվ.՝ 1968թ.

Արդյունաբերության, առևտրի և տնտեսական ինտեգրման նախարար՝

Կարեն Վլադիկի Ադոնց / ծնվ.՝ 1962թ.

Գյուղատնտեսության և բնապահպանության նախարար՝

Կարեն Յուրիկի Ճշմարիտյան / ծնվ.՝ 1959թ.

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝

Արթուր Արևշատի Ալավերդյան / ծնվ.՝ 1972թ.

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար՝

Արծվիկ Գարեգինի Մինասյան / ծնվ.՝ 1972թ.

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար՝

Նաիրա Վահանի Զոհրաբյան / ծնվ.՝ 1965թ.

Առողջապահության նախարար՝

Միքայել Վլադիմիրի Մանուկյան / ծնվ.՝ 1975թ.

Մշակույթի նախարար՝

Խորեն Արմենի Լևոնյան / ծնվ.՝ 1983թ.

Կրթության և գիտության նախարար՝

Լիլիթ Սերյոժայի Գալստյան / ծնվ.՝ 1962թ.

Սպորտի և մասսայական ֆիզկուլտուրայի զարգացման նախարար՝

Արսեն Լևոնի Ջուլֆալակյան / ծնվ.՝ 1987թ.

Սփյուռքահայության հետ կապերի նախարար՝

Աբրահամ Գևորգի Գասպարյան / ծնվ.՝ 1981թ.

Ինչպես նաև.

Գլխավոր դատախազ՝

Արման Հակոբի Թաթոյան / ծնվ.՝ 1981թ.

Անվտանգության խորհրդի քարտուղար՝

Արմեն Գևորգի Աշոտյան / ծնվ.՝ 1975թ.

Մարդու իրավունքների պաշտպան

Ստեփան Մավրիի Դանիելյան / ծնվ.՝ 1963թ.

Այս կառավարությունը «դատապարտված է լինելու» իրականացնել մի շարք կենսական կարևորության միջոցառումներ՝ վերականգնելու ՊԵՏՈՒԹՅԱՆ ազգային դիմագիծն ու սասանված վարկը:
Առաջնահերթ՝ պետության ողջ ռեսուրսներն ուղղորդել պետության ինստիտուցիոնալ դիմադրողականության ինդեքսը համապատասխան նորմայի բերելուն՝ տարածաշրջանում վերաձևավորելով անվտանգային կայուն, արժանապատիվ և կանխատեսելի միջավայր, սահուն կերպով դուրս գալ բոլոր տեսակի հակահայկական բնույթի բանակցություններից և գործընթացներից, հընթացս առաջ քաշել արցախահայության իրենց բնակավայրեր վերադարձի իրավունքի վերականգնման օրակարգն ու լծվել դրա սպասարկմանը:
Երկրորդ հերթին՝ սահմանադրական փոփոխություններ և վերադարձ կառավարման կիսանախագահական մոդելի, վարչատարածքային նոր բաժանում՝ պետության ռեսուրսներն անիմաստ խժռող բալաստի՝ մարզպետարանների ինստիտուտի լուծարմամբ, արմատական փոփոխություններ «Ընտրական օրենսգրքում», «Կուսակցությունների մասին» և «ՏԻՄ» օրենքներում և մի քանի այլ միջոցառումներ:
Եվ իհարկե, քաղաքական և տնտեսական համաներումների, այլ իրավաքաղաքական ակտերի միջոցով նվազագույնի հասցնել հանրության պառակտվածությունը(բացառությամբ պետության և հայրենիքի դավաճանության դեպքերի), օրենքի և օրինականության «դիկտատուրայով» կազմակերպելու համապետական բոլոր աստիճանի նոր,արդար ընտրություններ և ստեղծել առողջ միջավայր՝ համազգային համախմբման և համազգային ներուժը հայոց պետականության հզորացմանը ծառայեցնելու համար:
Թերևս այսքանը:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ քաղաքացի

2003-2008 թթ. Լոռու մարզի Սարչապետ համայնքի ղեկավար

Դիտվել է՝ 3254

Մեկնաբանություններ