Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

ՔՊ-ի հպարտության առարկան՝ լեգիտիմությունը, այժմ ձգտում է առավելագույնը 7%-ի

ՔՊ-ի հպարտության առարկան՝ լեգիտիմությունը,  այժմ ձգտում է առավելագույնը 7%-ի
17.09.2023 | 19:53

Կարող ենք արձանագրել, որ կա խոր զանգվածային ապատիա, որը, ինչքան փորձենք արդարացնել այս կամ այն գործոնով, միևնույն է, չի փոխում խնդրի էությունը։

Երևանի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ կա նաև քաղաքական ճգնաժամ, որի պայմաններում գործող ուժերը հիմնականում մարգինալացվել են և չեն արտահայտում հասարակության ճնշող մեծամասնության պատկերացումներն ու սպասելիքները։ Ասվածը վերաբերում է հատկապես իշխող ուժին, որն այլևս այն չէ, ինչ կար երկու-երեք տարի առաջ։

Ի դեպ, լեգիտիմության մասին ամենաշատ խոսող ուժը լեգիտիմության լուրջ խնդիր ունի հենց միայն այսօրվա ընտրությունների մասնակցության առումով, որը, բնականաբար, կարելի է մեկնաբանել որպես անվստահություն, բոյկոտ։

ՔՊ-ի հպարտության առարկան՝ լեգիտիմությունը, այժմ ձգտում է առավելագույնը 7%-ի։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3565

Մեկնաբանություններ