ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սրանց օրոք թալանը, կոռուպցիան ու մահերը հազարապատկվեցին

Սրանց օրոք թալանը, կոռուպցիան ու մահերը հազարապատկվեցին
14.08.2023 | 17:02

Սարսափելի վթարը գիշերն է եղել՝ Գյումրի-Երևան M1 միջպետական ճանապարհին, որը, ըստ իշխանական տարատեսակ սազանդարների, փայլուն ասֆալտապատվել ու կահավորվել էր Նիկոլի օրոք։ Այստեղ, ինչպես նոր ասֆալտապատված և «կահավորված» մնացած ճանապարհների 90%-ի դեպքում, իսպառ բացակայում է գիշերային լուսավորությունը։

Նիկոլը ցավակցել է, ասել՝ երկու մեքենաներն էլ տեխզննում անցած են եղել։ Սա խոսում է էն տեխզննման մասին, որի փողը մուծում ես, կտրոնը վերցնում, բայց մեքենայիդ կողմ անգամ չեն նայում։

Իսկ քննչականն էլ ասում է՝ ԶԻԼ-ը հանդիպակաց է ելել։ Գուցե կիսասարքին կամ անսարք լուսարձակներով է եղել, բայց «տեխասմոտրի» կտրոն ունեցել է, գուցե վարորդն ասել է՝ «մեր գեղի ճամփեն ա, 5 մատիս պես գիտեմ, արագ կհասնեմ», գուցե քնած է եղել, գուցե՝ խմած, դեռ հայտնի չի։ Բայց հայտնի է մի բան. եթե «կահավորված» ու Շուռնուխը հանձնելու դիմաց ասֆալտապատված ճանապարհը լիներ լուսավորված, եթե «սրբադասված» հեղափոխականներն էլ չուտեին տեխզննության փողն ու նորմալ սպասարկեին, նոր կտրոն տային, էս դեպքը չէր լինի։ էս դեպքում ԶԻԼ-ը կլիներ սարքին, իսկ ճանապարհը՝ լուսավոր, ու հանդիպակաց ելնելուց էլ սպրինտերի վարորդը կտեսներ բեռնատարը։ Եթե էն արագությամբ է խփել, որ 11 հոգի մահացել են, ուրեմն, վստահաբար, մինչև վերջին պահը չի տեսել բեռնատարը։

Էսօր նաև Սուրմալուի պայթյունի մեկ տարին է։ Էլի ցավակցեցին, Ավինյանը եկավ, փիառվեց ավերակների վրա, թողեց-գնաց։ Կամավորները դատարկ ձեռքերով էին փլատակները մաքրում, իսկ ԱԻ նախարարը իրեն քննադատողների հեռ ռազբորկեքի մեջ էր...

Էսօրվա պատուհասները «վերջ կոռուպցիային» ու «վերջ թալանին» գոռալով զավթեցին իշխանությունը, և իրենց օրոք թալանը, կոռուպցիան ու մահերը հազարապատկվեցին:

Հ.Գ. Լուսանկարում վթարի ճանապարհն է այսօր առավոտյան:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 3879

Մեկնաբանություններ