Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Թերի ասված խոսքը կեղծիքի տարատեսակներից է

Թերի ասված խոսքը կեղծիքի տարատեսակներից է
25.07.2023 | 16:22

Նիկոլի կնոջ թերթից նրան հարց է տրվում 2025-ին ռուսական խաղաղապահ ուժերի հեռացման վերաբերյալ: Պատասխանում է, որ ռուսական պետական կառույցում որոշում է կայացվել, որ այդ ուժերն այնտեղ են արցախցիների անվտանգությունն ապահովելու նպատակով: Եվ եթե իրենք հեռանան, ուրեմն այդ հարցը լուծվել է միջազգային մեխանիզմի ներքո Արցախ-Ադրբեջան երկխոսության միջոցով: Բայց մոռանում է, որ, անկախ անվտանգության խնդրից, զորախումբը պետք է հեռանա եռակողմ հայտարարության հիմքով, եթե Ադրբեջանը նման բան պահանջի 2025-ի մայիսին:

Թերի ասված խոսքը կեղծիքի տարատեսակներից է:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 1895

Մեկնաբանություններ