ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Տիգրանաշենի հանձնումը պատերազմ է բերելու Երևանի գլխին

Տիգրանաշենի հանձնումը պատերազմ է բերելու Երևանի գլխին
04.06.2023 | 21:24

Եթե Քարվաճառի հանձնումը պատերազմ բերեց Ջերմուկի և Սոտքի գլխին, Բերձորի ու Սև լճի հանձնումը՝ Տեղի, Կոռնիձորի ու Գորիսի գլխին, Իշխանասարի հանձնումը՝ Սիսիանի գլխին, ապա Տիգրանաշենի հանձնումը պատերազմ է բերելու արդեն մայրաքաղաք Երևանի գլխին։

Այս տարրական ճշմարտությունը չհասկացողն իրավունք չունի Հայաստանում քաղաքական որևէ կուսակցության անդամ լինել, ուր մնաց թե՝ երկիր ղեկավարել։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2917

Մեկնաբանություններ