Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Թուրքական սահմանը չի բացվելու

Թուրքական սահմանը չի բացվելու
17.02.2023 | 10:26

Երեկ արաբատ֊չավուշողլի հանդիպումն ընդամենը բլեֆ էր, հերթական անգամ հայկական դիվանագիտության ստրկամտության, արաբատական թիմի ստորացման պրոցեսն էր, իսկ սահմանը չի բացվելու, առավել ևս՝ քպականների պատկերացրած ձևով:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մարգարայի անցակետով երկու անգամ բեռներ անցկացրեցին, այսինքն, կամուրջը, ճանապարհը առկա է։


Կարս֊Ախուրիկ ճանապարհը և երկաթգիծը կրկին կա, շահագործման ենթակա է, իսկ հայկական կողմին առաջարկվում է համատեղ վերականգնել Անիի 1000 տարվա ավերակ կամուրջը, այսինքն, ամբողջապես ասվում է, որ չի բացվելու։
Իրականում թուրքական կողմը նիկոլին հասկացնում է, որ կիսակապիտուլյանտ, կիսադավաճան իրենց պետք չի, իսկ սահման կբացվի միայն Սյունիքի հանձման դեպքում։


Կարապետ Պողոսյան

Դիտվել է՝ 12165

Մեկնաբանություններ