Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

ԵՄ-ն դատապարտում է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը

ԵՄ-ն դատապարտում է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը
28.11.2020 | 23:38

Եվրամիությունը դատապարտում է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի ու ևս մի քանի անձանց սպանությունը՝ հայտնում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքը:

«Դա քրեական հանցանք է, որը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքին», – նշված է հայտարարությունում: ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ցավակցել է զոհերի ընտանիքների հարազատներին:

Դիտվել է՝ 4733

Մեկնաբանություններ