Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ադրբեջանցիները Հադրութում տանը սպանել են մորը և նրա հաշմանդամություն ունեցող որդուն

Ադրբեջանցիները Հադրութում տանը սպանել են մորը և նրա հաշմանդամություն ունեցող որդուն
11.10.2020 | 09:16

Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը առավոտյան Հադրութում տանը սպանել է երկու բնակչի` մորը և նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բելգարյանը:

«Այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով:

Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում»,- գրել է Բեգլարյանը:

Ներկայումս Հադրութ քաղաքը Արցախի ՊԲ վերահսկողության տակ է:

Ադրբեջանական բանակը ռազմական հանցագործություն է կատարել նաև 2016թ-ի Ապրիլյան պատերազմի ընթացքում: Ադրբեջանական զորամիավորումները գյուղում գնդակահարել էին Թալիշի բնակիչ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել էին նաեւ 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին:

Դիտվել է՝ 2604

Մեկնաբանություններ