Հայաստանը իրավական պետությո՞ւն է, թե՞ դանիելապետություն
09.06.2020 | 00:09
Որոշել եմ այս ամռանը բնակարանիս լուսամուտներին ոչ միայն միջատներից, այլև դանիելիոաննիսյաններից պաշտպանող ցանց դնել. ի՞նչ իմանաս՝ ինչ ծակուծուկով կարող են տուն սողոսկել: Խառը ժամանակներ են, ինչքան հնարավոր է հեռու պետք է մնալ շառից ու փորձանքից: Ոչ մի կերպ հասկանալ չեմ կարողանում՝ ո՞վ է Դանիել Իոաննիսյանը, որ կարող է որոշել, թե մարդը սեփական տան մեջ կամ անձնական տարածքում ինչպես դրսևորի իրեն, ինչ հագնի, ինչպես քայլի և այլն: ՈՒղեղիս մեջ չի տեղավորվում նաև այն, երբ նրա կողքին կանգնած ոստիկանը Դանիելին չի հրահանգում՝ «հանգիստ վեր ընկնել տեղն» ու չմտնել մարդու անձնական տարածք: Իշխանության ներկայացուցիչներն ամենօրյա ռեժիմով մարդկանց ականջներից լապշաներ են կախում այն մասին, թե Հայաստանն օրենքի ու իրավականության երկիր է, իսկ թե ինչքանո՞վ է այդպես, բավական է նայել ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի մասնակցությամբ տեսանյութը, որում սեփական ավտոտնակում գտնվող գնդապետին Սորոսից սնվող Դանիել Իոաննիսյանը պարտադրում է դիմակ կրել: Լպիրշության գագաթնակետն է՝ քիչ չէ մարդուց թույլտվություն չի հարցնում, թե կարելի՞ է, արդյոք, անձնական տարածք մուտք գործել, առանց համաձայնեցնելու էլ նկարահանում է այդ ամենը: Եթե այս միջադեպը նախկինների ժամանակ լիներ, ապա վստահ եմ՝ նույն Իոաննիսյանի ՀԿ-ն ու նմանաբնույթ կառույցները մինչև Եվրոպական դատարան էին հասնելու: Այս ամենից զատ, ամենազազրելին այն է, որ իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից, ի պաշտպանություն Իոաննիսյանի, գրառումներով ու հայտարարություններով են հանդես գալիս: Ավելին՝ դա անում են քաղաքական շահարկմամբ, թե Շիրինյանը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ կարևորագույն պաշտոն է զբաղեցրել: Տեսանյութը դիտելուց հետո մտավախություն ունեմ, որ վաղը, մյուս օրը մեկ այլ «հպարտ», տեսախցիկը միացրած, ոստիկանի ուղեկցությամբ, կարող է սողոսկել իմ բնակարան ու հոխորտալ, թե ինչու եմ իմ տան մեջ կիսամերկ ման գալիս: Իշխանությունը, փաստորեն, այնքան անճար ու անկարող է համաճարակային միջոցառումներ իրականացնելու հարցում, որ հույսը դանիելների վրա է դրել, իսկ դա, փաստացի, անօրեն երկիր ունենալու մասին է վկայում:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հ.Գ. Պարետատան վերջին որոշման համաձայն՝ չնայած շոգ եղանակին, քաղաքացիները բոլոր լուսամուտները գիշեր-ցերեկ փակ կպահեն, դիմակ ու ձեռնոց կկրեն, նոր միայն կպառկեն քնելու: Ըստ պարետի հրամանի՝ ոստիկանության ծածուկ ծառայությունը, ի դեմս Դանիել Իոաննիսյանի, կարող է հանկարծ հայտնվել ինչ-որ մի տեղից ու քուջուջ անել բոլորիս անկողնու մեջ:
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ