...Այլասերվածներին մեր գլխին նստեցնելու համար
20.12.2019 | 00:04
Դեկտեմբերի 18-ին, Հայաստանում գործող, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի («Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան») նախաձեռնությամբ ու կազմակերպմամբ, «ԴաբլԹրի բայ Հիլթոն Երևան» հյուրանոցի «Միլանո» սրահում հավաքվել են իրար գլխի ու քննարկել Հայաստանի կործանման Սորոսի դավադիր ծրագիրը` ամփոփված Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ քաղաքացիական հասարակության մշտադիտարկման ամփոփ արդյունքները ներկայացնող երկու թեմատիկ զեկույցներում:
2020 թ. հունվարին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հանրային լսմանն ընդառաջ, Համընդհանուր պարբերական դիտարկման (այսուհետ՝ ՀՊԴ) շրջանակում վերոնշյալ զեկույցները ներկայացնելու է ՀՀ-ում գործող ավելի քան 60 հասարակական կազմակերպություն միավորող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը:
«Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ նստաշրջանում Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» վերտառությամբ հանրային քննարկման նպատակն էր, ինչպես նշված է ֆեյսբուքյան համապատասխան էջում, «ներկայացնել քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված զեկույցները և քննարկում ծավալել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, և Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգի շուրջ»:
Երկու մասից բաղկացած և այս տարվա հուլիսին արդեն պատրաստված-հրատարակված այդ զեկույցներին առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք: Այժմ ներկայացնենք, թե Հայաստանի կողմից «Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ՀՊԴ-ի 35-րդ նիստին (20-31 հունվարի, 2020 թ.) մի խումբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ներկայացվելիք համատեղ զեկույցի», դրա հեղինակներն ինչպես են պատկերացնում Հայաստանում խտրականության դեմ պայքարը:
«Խտրականության և գենդերային հավասարության խնդիրների վերաբերյալ ՀՊԴ-ի երկրորդ շրջափուլի ընթացքում ստացված հանձնարարականների մեծ մասը մնում է չկատարված: Պետությունը չի ընդունել ընտանեկան բռնության և խտրականության դեմ պայքարի մասին արդյունավետ օրենսդրություն և չի վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան…»:
Ըստ զեկույցի հեղինակների, «ավելին, արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել ատելության խոսքի և ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս.- Ծ. Հ.) անձանց նկատմամբ ատելության հանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության դեմ պայքարի ուղղությամբ»:
Որպեսզի անտեղյակ ընթերցողը թյուրիմացության զոհ չդառնա, հարկ է պարզաբանել, որ «ատելության խոսքի» դեմ պայքար ասելով ու գրելով, զեկույցի հեղինակները Նիկոլի զոմբիների ու, կարծում ենք, հասկանալի է, թե ում կողմից վարձված ֆեյքերի կողմից սոցիալական ցանցերում ծավալվող ու գնալով ահագնացող ատելության խոսքի, այսօրվա իշխանությունների հասցեին ցանկացած քննադատության (նույնիսկ այն չկարդացած, սոսկ վերնագիրը կամ հոդվածի առաջին մի քանի տողը կարդացած) հեղինակի հասցեին զրպարտության, հայհոյանքի ու վիրավորանքի այլ դրսևորումների, վայրահաչության ու սպառնալիքների դեմ պայքարը (ինչը, իրոք, շատ անհրաժեշտ է) կամ, լավագույն դեպքում. միայն դա նկատի չունեն, այլ նաև ԼԳԲՏ անձանց կողմից այլասերման քարոզի և անթույլատրելի այլ դրսևորումների, նրանց մեղքի քննադատության դեմ պայքարը` այդ քննադատությունները ներկայացնելով իբրև ատելության խոսք: Հենց սա՛ է նրանց նպատակներից մեկը:
Ինչ վերաբերում է նրան, թե Հայաստանը չունի արդյունավետ միջոցներ ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության դեմ պայքարի ուղղությամբ, ապա դա զեկույցի հեղինակների կողմից պարզապես հերյուրանք է, որի նպատակը, կարծում եմ, Հայաստանը սևացնելը, վարկաբեկելն է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, մեր երկրի վրա, այսպես ասած, «տղա կանչելը»: Մինչդեռ իրականությունը նախ այն է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականություն չկա` չնայած նույնիսկ նրան, որ Պակիստանից, Ֆիլիպիններից, Հնդկաստանից և այլ երկրներից այսքան մարդ է լցվել Հայաստան, որոնց մի մասն իրեն պարզապես լկտի է պահում, նույնիսկ հանցագործություններ կատարում մի երկրում, որտեղ իրեն հյուրի կամ ժամանակավոր կենվորի կարգավիճակում պետք է զգար:
Երկրորդ. ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը` նրանց իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը քրեորեն պատժելի է (ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդված), նրանց նկատմամբ խտրականությունն արգելված է նույնիսկ ՀՀ Սահմանադրությամբ: Խտրականության դեմ պայքարելու համար խտրականությունը քրեականացնելուց (ինչը ՀՀ-ում վաղուց արված է) ավելի արդյունավետ միջոց պարզապես գոյություն չունի:
Ըստ հիշյալ զեկույցի, «Խտրականության դեմ պայքարի մասին համապարփակ օրենսդրության բացակայությունը Հայաստանում քաղաքացիներին զրկում է խտրականության նկատմամբ արդյունավետ իրավական պաշտպանությունից: 2018 թվականի մարտին կառավարությունը ներկայացրեց խտրականության դեմ պայքարի մասին օրենքի նոր նախագիծ: Օրենքի նախագիծն անդրադառնում է գործող օրենսդրության բացերին` մասնավորապես տալով խտրականության և դրա տեսակների սահմանումը և ամրագրելով ապացուցման պարտավորության բաշխման սկզբունքը: Այնուամենայնիվ, այն տուժողներին չի տալիս արդյունավետ մեխանիզմներ իրավունքի վերականգնման և իրավական արդյունավետ պաշտպանություն ստանալու համար և չի ստեղծում հավասարության արդյունավետ և անկախ ազգային մարմին:
Նախագիծը բացահայտ կերպով չի արգելում խտրականությունը ըստ մարդու իրավունքների միջազգային չափորոշիչներով ճանաչված մի շարք պաշտպանված հատկանիշների` ներառյալ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը: Օրենքի նախագիծը հնարավորություն չի տալիս կազմակերպություններին խտրականության դեպքերով գործեր ներկայացնել դատարան (ահա թե նաև ինչի են ձգտում զեկույցի հեղինակ հայաստանյան որոշ ՀԿ-ներ, որոնց անվանումները դեռ կհրապարակենք): Սա սահմանափակում է արդարադատության մատչելիությունը առավել մարգինալացված խմբերի ներկայացուցիչների համար և խոչընդոտում համակարգային խտրականության դրսևորումներին դրսևորումների դեն (հենց այսպես էլ գրված է իրենց տպագիր նյութում, որի խմբագրման, հրատարակման համար ստացված գումարը թողնում ենք ձեր երևակայությանը.- Ա. Հ.) քայլեր ձեռնարկելուն: Արդարադատության մատչելիության հավելյալ խոչընդոտ է նաև այն, որ օրենքը չի նախատեսում իրավական աջակցություն խտրականության ենթարկված անձանց, որոնք փորձում են վերականգնել իրենց իրավունքները:
Հավասարության ազգային մարմինը, որը նախատեսված է օրենքում, լիազորությունների սահմանափակ շրջանակ ունի, որը խաթարելու է մարմնի արդյունավետությունը: Մասնավորապես, մարմինը զրկված է դատավարական և աջակցության առանցքային գործառույթներից և ունի հանրային իրազեկման և հետազոտությունների միջոցով հավասարությունը խթանելու և խտրականությունը կանխարգելելու սահմանափակ գործառույթ: Ավելին, նախատեսված է, որ հավասարության մարմինը գործելու է միայն որպես Մարդու իրավունքների պաշտպանին կից խորհրդատվական մարմին և զրկված է լինելու որոշումների կայացման լիազորություններից: Որպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մաս, հավասարության մարմնի իրավասությունները սահմանափակվելու են խտրականության դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանին խորհրդատվության տրամադրելով: Մարմինը հնարավորություն չի ունենալու ինքնուրույն ստանալ ու քննել անհատական բողոքներ և ընդունել խտրականության փաստով պարտադիր որոշումներ» (մեջբերումը, կրկնում ենք, ներկայացված է առանց խմբագրման ու սրբագրման- Ա. Հ.)։
Վերոնշյալ զեկույցով դրա հեղինակներն առաջարկել են նշել բացահայտ կերպով միջազգային իրավունքով ճանաչված խտրականության բոլոր պաշտպանված հատկանիշները` խուսափելու իրավական անորոշությունից, սահմանել հասարակական կազմակերպությունների կողմից հանրային շահի հիմքով խտրականության գործերով դատական հայցեր ներկայացնելու իրավունքը:
Զեկույցով առաջարկված է նաև ապահովել իրավական աջակցություն խտրականության ենթարկված անձանց, որոնք փորձում են վերականգնել իրենց իրավունքները, լիազորել հավասարության մարմնին ի պաշտոնե իրականացնել հետաքննություն, տրամադրել իրավական աջակցություն և այլ խորհրդատվություն խտրականության ենթարկված անձանց, ներկայացնել վերջիններիս դատարանում, խտրականության դեպքերով հայցեր ներկայացնել դատարան:
Հայաստանում չի ընդունվելու նույնիսկ խտրականության դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի նոր նախագիծը, որի ընդունումը նախատեսված է թշնամու գրած Ստամբուլյան կոնվենցիայով, դա պարզապես թույլ չի տրվելու, իսկ այն պատգամավորները, որոնք կփորձեն դեմ գնալ ընտրողների կամքին, պարզապես կհայտնվեն աննախանձելի վիճակում: Սակայն, ինչպես արդեն հայտնի դարձավ վերոնշյալ զեկույցից, դրա հեղինակները փորձում են ոչ միայն հասնել հիշյալ օրենքի ընդունմանը, այլև «բարելավելով» այն, ավելի խստացնել, Հայաստանում նույնիսկ ստեղծել յուրօրինակ «պոլիցիա»` այլասերվածներին մեր գլխին նստեցնելու համար: Մեկ անգամ ևս կրկնում եմ` ծոծրակներդ կտեսնեք, դա չեք տեսնի:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Նիկոլը շա՞տ է նեղվել «նեռ» բնորոշմանն արժանանալու համար, որին վաղուց է արժանացել ու շատերի կողմից, բայց իբր միայն նոր է նկատել
- Անահիտ Ավանեսյանը, Նիկոլ հայադավը և մյուսները պետք է կանգնեն դատարանի առաջ
- Բոլորովին թարմ տեղեկություններն անուղղակիորեն հաստատում են, որ Թրամփին սպանելը պատվիրված է եղել
- Թրամփի նկատմամբ մահափորձի հետևում, Բայդենի, բայդենականների կամ նրանց հետևում կանգնած գլոբալիստների ականջներն են երևում
- Բահրեյնում գտել են աշխարհի ամենահին քրիստոնեական շենքերից մեկը
- Հարցը՝ Թրամփի վրա կրակողին ինչպե՞ս է հաջողվել հանրահավաքի հարևանությամբ անարգել պառկել շենքի տանիքին, դեռ մնում է անպատասխան
- Նիկոլի ոհմակն իր առաջնորդների հերթական չարագործության մասին հայտնեց, առջևում նորերն են
- Ըստ Բրազիլիայի և Ռուսաստանի էքստրասենսների. մարդկությունը գտնվում է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին. կհաջողվի՞ խուսափել դրանից…
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-49
- Վաշինգտոնում Սատանայի ծառաների «պարահանդեսին» մասնակցելու են նաև Նիկոլի ոհմակից
- Բելառուսը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել ՈՒկրաինայի հարձակման և իր ինքնիշխանությանը սպառնալիքի դեպքում
- «Արևմուտքը նոր «խաչակրաց արշավանք» է սկսել, աշխարհը հավասարակշռվում է հերթական գլոբալ աղետի եզրին». Լուկաշենկո
- Պատերազմը, կասկածից գրեթե դուրս է, կտարածվի ամբողջ տարածաշրջանում, որում ներգրավված կլինեն բոլոր երկրները, այդ թվում՝ Իրանը
- Սա լիներ Երևանում, Նիկոլը ՆԳ նախարարին, ոստիկանապետին արդեն հրամայած կլիներ ժողովրդին սպանդի ենթարկել
- Պիղծ քայլ մեր ազգային, քրիստոնեական արժեհամակարգի, հայերիս պատվի և բարոյական ընկալումների դեմ
- Ռուսաստանն արդեն պատասխանել է Սևաստոպոլում ամերիկյան հրթիռով և ուղղորդմամբ հարվածին՝ հայտնի ողբերգական հետևանքներով-2
- Ռուսաստանն արդեն պատասխանել է Սևաստոպոլում ամերիկյան հրթիռով և ուղղորդմամբ հարվածին՝ հայտնի ողբերգական հետևանքներով
- Աշխարհը շատ մոտ է Երրորդ համաշխարհային պատերազմին. հայտարարելով այս մասին, Ալիևը չի ստել, ստել ու գլուխ է գովել այլ հարցում
- Կանգնած ենք մեծ պատերազմի առջև, գործողություններն արդեն սկսված են-2
- Կանգնած ենք մեծ պատերազմի առջև, գործողություններն արդեն սկսված են
Մեկնաբանություններ