Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Վարչապետի աշխատակազմի դեմ դատական հայցերի տեղատարափ է

Վարչապետի աշխատակազմի դեմ դատական հայցերի տեղատարափ է
12.11.2019 | 12:02

«Ժողովուրդը» գրել է. «Նոյեմբերի 7-ին դատարան է դիմել Գրետա Մելքոնյանը` պահանջելով, որ դատարանը պարտադրի վարչապետի աշխատակազմին` վերականգնել իրեն նախկին աշխատանքին և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումար` միջին աշխատավարձի չափով: Հոկտեմբերի 11-ին էլ Վարչական դատարան է դիմել Ռոզա Սահակյանը, պահանջելով աշխատանքից ազատման իր հրամանն անվավեր ճանաչել, իրեն վերականգնել աշխատանքում և հարկադիր պարապուրդի գումար բռնագանձել»:


Ըստ թերթի` հոկտեմբերի 8-ին դատարան են դիմել Արփինե Բաղդասարյանը, Լուսինե Բասենցյանը, Կարինե Բաբաջանյանը, Մարգարիտա Պետրոսյանը, Սիլվա Ղազարյանը` դարձյալ պահանջելով, որ իրենց զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի աշխատակազմի ղեկավարի` 2019 թ. օգոստոսի 5-ի հրամաններն անվավեր ճանաչվեն և, որպես անվավերության հետևանք, զբաղեցրած պաշտոնին վերականգնեն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձն էլ բռնագանձեն:

Դիտվել է՝ 6313

Մեկնաբանություններ