Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ջուլիան Ասանժը ձերբակալվեց

Ջուլիան Ասանժը ձերբակալվեց
11.04.2019 | 19:27

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Էկվադորի իշխանություններն այլևս հրաժարվում էին նրան քաղաքական ապաստան տրամադրել:
2010-ի դեկտեմբերին Ասանժը ձերբակալվել էր լոնդոնյան ոստիկանության կողմից, երբ ինքնակամ ներկայացել էր ոստիկանական բաժանմունք, սակայն 9 օր անց Լոնդոնի Բարձր դատարանը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել: 2012-ից, երբ բրիտանական դատարանը որոշել է նրան ձերբակալել և արտահանձնել Շվեդիայի իշխանություններին, Ասանժը թաքնվել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Սկանդալային կայքի հիմնադիրը չէր լքում դեսպանատան տարածքը, քանի որ ուժի մեջ էր բրիտանական ոստիկանության կողմից նրան ձերբակալելու որոշումը՝ դատարանին չենթարկվելու համար: Շվեդական դատախազությունը դեռ 2010-ին բռնաբարության մեղադրանք էր առաջադրել Ավստրիալիայի քաղաքացի Ջուլիան Ասանժին: Նա կտրականապես հերքում է մեղադրանքը` պնդելով, որ իր դեմ ճնշումների պատճառը ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի աղմկահարույց նամակագրության հրապարակումն էր: 2017-ին Շվեդիայի դատախազությունը կարճել էր Ասանժի դեմ քրեական գործը՝ «քանի դեռ անհնար էր ապահովել Ասանժի ներկայությունը Շվեդիայում»: Շվեդիայի դատախազությունը հայտարարել էր, որ նրա անմեղությունն ապացուցված չէ, և քննությունը կարող է վերսկսվել ցանկացած ժամանակ՝ մինչև 2020-ը:

Դիտվել է՝ 1558

Մեկնաբանություններ