Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Շուտով շրջանառության մեջ կդրվի նաև Լենա Նազարյանի և իմ համահեղինակած «2008 թվականի մարտի 1-ի 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց հատուցման մասին» օրինագիծը: Նախապատրասվում է նմանատիպ նախագիծ նաև 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժած անձանց հատուցման վերաբերյալ»:
Նա նշել է, որ պատրաստվում է մեկ այլ օրենքի նախագիծ, որը կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին և քաղաքացիներին հնարավորություն կտա հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել: