Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Արարատի նախկին մարզպետը պնդում է, որ $60.000 է տվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ մի քաղաքացու աշխատանքի տեղավորելու համար

Արարատի նախկին մարզպետը պնդում է, որ $60.000 է տվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ մի քաղաքացու աշխատանքի տեղավորելու համար
18.07.2018 | 21:46

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

2018 թվականի հուլիսի 10-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի՝ ՀՔԾ ներկայացրած հաղորդումն առ այն, որ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար։

Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվել են անհետաձգելի դատավարական գործողություններ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը բացատրություն, ապա նաև հաղորդում է ներկայացրել առ այն, որ դեռևս 2008 թվականին գումար է փոխանցել այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար։

Սակայն վերջինս աշխատանքի չի ընդունվել և ոչ էլ գումարն է վերադարձվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ և որոշում կայացվել այն ուղարկել ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ։

Դիտվել է՝ 2718

Մեկնաբանություններ