Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը
20.06.2018 | 13:23

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հայտարարել է.

«Անպատժելիությունն այլևս պատմություն է: Մեր երկրում ձևավորված նոր պատմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարության արմատական դիրքորոշումն է արդարության և օրինականության գերակայության ապահովումը, կոռուպցիայի, ամենաթողության ու անպատժելիության դեմ անզիջում պայքարը: Վերջին օրերի աղմկահարույց իրադարձություններն անմասն չթողեցին նաև զինված ուժերը: Նմանօրինակ բացահայտումները ոչ միայն հասարակության շրջանում վստահության բարձրացման նախադրյալ հանդիսացան, այլև ազդակ՝ դրանց բացառման նպատակով սկզբունքային և հետևողական աշխատանքներ տանելու համար: Վստահեցնում եմ, որ զինված ուժերը՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը, հետայսու ևս անշեղորեն կիրականացնի Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման սահմանադրական գործառույթը՝ օպերատիվ արձագանքելով ու անհաշտ պայքար մղելով անգամ աննշան թվացող իրավախախտումների դեմ, որում ակնկալում ենք նաև հասարակության գործուն աջակցությունը»:

Դիտվել է՝ 2622

Մեկնաբանություններ