ԱԱԾ-ից հաստատեցին տեղեկությունը, որ գեներալ Մանվել Գրիգորյանի տանը գործողություններ են իրականացվում: ԱԱԾ-ն օպերատիվ գործողություններ է իրականացնում մի շարք անձանց, այդ թվում` ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը: Թե ինչ պատճառով են արվում գործողությունները և կա հարուցված քրեական գործ, ԱԱԾ-ից հայտնեցին, որ ավելի ուշ հանդես կգան պաշտոնական պարզաբանմամբ:
Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ասաց, որ խուզարկությունները տեղի են ունենում իրենց ընտանիքին պատկանող առանձնատանը, և այդ գործողության նպատակի մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Կարեն Գրիգորյանն ասաց նաև, որ ինքը հաշտության ձեռք է մեկնում իր հրաժարականը պահանջողներին և նրանց հրավիրում է այսօր երեկոյան Էջմիածնում կայանալիք հանրահավաքին: Ինչ վերաբերում է իրեն ուղղված մեղադրանքներին, «դրանցով թող զբաղվեն իրավապահները»: