Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Ավստրիայի խորհրդարանը հրաժարվել է արգելել ռեստորաններում ծխելը

Ավստրիայի խորհրդարանը հրաժարվել է արգելել ռեստորաններում ծխելը
24.03.2018 | 12:26

Ավստրիայի խորհրդարանի պատգամավորները հրաժարվել են օրինականացնել բարերում և ռեստորաններում ծխելու արգելքը, որը պետք է ուժի մեջ մտներ 2018-ի մայիսից։ Պատգամավորները դեմ են քվեարկել արգելքին, չնայած հակածխախոտային արշավի ակտիվիստները նախաձեռնությանն աջակցող 545 հազար ստորագրություն էին հավաքել։

Քննադատներին հանգստացնելու նպատակով պատգամավորները կողմ են քվեարկել ծխախոտի վաճառքի ավելի խիստ օրենքներին (գնորդների նվազագույն տարիքը բարձրացրել են մինչև 18 տարին) և արգելել են ավտոմեքենաներում՝ անչափահասների ներկայությամբ ծխելը։ Այս նորամուծությունները ուժի մեջ են մտնելու 2019-ից:

Դիտվել է՝ 1726

Մեկնաբանություններ