«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Կառավարությունը տարածք է գնել ԵԿՄ-ի համար

Կառավարությունը տարածք է գնել ԵԿՄ-ի համար
08.03.2014 | 17:34

Կառավարության փետրվարի 27-ի նիստում որոշում է կայացվել պահուստային ֆոնդից 50 միլիոն դրամ հատկացնել՝ Երևանի Հալաբյան փողոցում գտնվող ու Երևանի ֆիզիկայի ինստիտուտին պատկանող ավելի քան 275 քառակուսի մետր տարածքը գնելու և այն Երկրապահ կամավորականների միությանը նվիրաբերելու համար:

Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հարցը կառավարության նիստում ներկայացնում էր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: «Ազատության» հետ զրույցում հարցին, թե որն է կառավարության նման առատաձեռնության պատճառը, Սահակյանը պատասխանել է, որ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի խորհուրդն է դիմել կառավարությանը, որ փոխհատուցման պարագայում, իրենք պատրաստ են տարածքը զիջել ԵԿՄ-ին:
Սահակյանը պատմել է, որ 1983թ.-ից Երևանի ֆիզիկայի ինստիտուտին պատկանող տարածքը, որտեղ պոլիկլինիկա է եղել, 2005թ.-ին Աջափնյակի թաղապետարանը՝ ավագանու որոշմամբ, 10 տարով վարձակալության էր տվել ԵԿՄ-ին, բայց՝ առանց ինստիտուտի համաձայնության: Գործը մտել էր դատարան:
«Դատարանը 2012 թվականին վտարելու որոշում կայացրեց՝ ապօրինաբար զբաղեցրած տարածքի հետ կապված, բայց այդ քայլին չգնաց Ֆիզիկայի ինստիտուտը՝ հաշվի առնելով Երկրապահ կամավորականների միության Աջափնյակի տարածքային կազմակերպության գործունեությունը: Այդ կազմակերպությունն իրապես լուրջ գործունեություն էր ծավալել Աջափնյակ համայնքում այդ տարիներին: 2012 թվականի վճռից հետո Ֆիզիկային ինստիտուտը մեկ տարով արդեն օրինական պայմանագիր կնքեց Երկրապահ կամավորականների հետ և այդ ամբողջ գումարները այդ դեպքում արդեն գնում էին հենց Ֆիզիկայի ինստիտուտի հաշիվներին», - մանրամասներ է փոխանցել Սահակյանը:

Դիտվել է՝ 2093

Մեկնաբանություններ