ՍԾՏՀ արտգործնախարարների 29-րդ հավաքին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ահմեդ Դավութօղլուին դիմավորել են բողոքի ակցիայով: Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամները և մի քանի այլ կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչներ երեկ հավաքվել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դավութօղլուն առաջին թուրք պաշտոնյան է, որ 2009-ին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների տապալումից ի վեր ժամանում է Հայաստան: Բողոքի ակցիայի մասնակիցները պարբերաբար «Ճանաչում» և «Հատուցում» էին վանկարկում, երգում հայրենասիրական երգեր:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ