Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Եվրամիությունը Հայաստանին մուտք է շնորհում դեպի իր գերատեսչություններ և ծրագրեր

Եվրամիությունը Հայաստանին մուտք է շնորհում դեպի իր գերատեսչություններ և ծրագրեր
11.12.2013 | 16:37

Այսօր` դեկտեմբերի 11ին, Եվրախորհրդարանը տվեց իր համաձայնությունը Հայաստանի Հանրապետության մասնակցությանը ԵՄ գերատեսչություններին եւ ծրագրերին՝ ընդունելով այդ մասին Եվրախորհրդարանի պատգամավոր Թոմաշ Պորեբայի հեղինակած զեկույցը, որը հանդիսանում է առաջին շոշափելի համագործակցության քայլը վերջերս Վիլնյուսի գագաթնաժողովում ընդունված ԵՄ-Հայաստան հռչակագրից հետո:

Մասնավորապես Հայաստանը հնարավորություն կունենա մասնակցելու ԵՄ համաշխարհայինառաջատար ծրագրերին մշակույթի, կրթության, շրջակա միջավայրի եւ գիտության բնագավառներում: Հայաստանցի քաղծառայողները կինտեգրվեն ԵՄ այնպիսի գերատեսչություններ, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությանը, բժշկությանը եւ շրջակա միջավայրինը, ինչպես նաեւ բոլոր այլ մակարդակներում:
«Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները քննարկվել են ԵՄ-Հայաստանհամագործակցությանը նպաստելու եւ այն ձեւավորելու լավագույն ձեւերը՝ միաժամանակհարգելով Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը եւ ինտեգրումըՄաքսային միություն: Հայաստանին ԵՄ գերատեսչությունների եւ ծրագրերի մուտք շնորհելը,ինչն առայսօր վերապահված էր մեծամասամբ Եվրամիության անդամ երկրներին, շատկոնկրետ քայլ է ճիշտ ուղղությամբ եւ Հայաստանին թույլ կտա երկրի արդիականացմանհամար կենսական նշանակություն ունեցող ֆինանսական եւ վարչական օգուտներ քաղել: Կարծում եմ՝ սա ավելի քան հուսադրող ազդանշան է երկու կողմերից՝ շարունակելու առաջշարժվել կոնկրետ ժամկետներում՝ օգուտ ապահովելով բոլոր ներգրավվածների համար», -մեկնաբանում է ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:
Եվրախորհրդարանի զեկույցն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունն է խնդրել մուտքդեպի ԵՄ ծրագրեր եւ գերատեսչություններ, եւ որ իր այս նախաձեռնությամբ Եվրամիությունընպատակ ունի խթանել պետության արդիականացումը:
Վիլնյուսի հռչակագրին համաhունչ՝ զեկույցը հստակ սահմանում է, որ «... դա թույլ կտաՄիության որոշակի ծրագրերի աստիճանական բացումը կամ ուժեղացված մասնակցությունՀայաստանի համար՝ առաջարկելով մշակութային, կրթական, բնապահպանական,տեխնիկական եւ գիտական կապերի հետագա խթանմանն ուղղված հնարավորություն,ընդլայնելով մարդկանց միջեւ շփումները եւ ոլորտային համագործակցությունը, ի լրումն այդամենի ամրապնդելով քաղաքականը եւ հարաբերությունները Արեւելյան գործընկերությանմիջոցով ... »:
Հայաստանի Հանրապետությունը յուրահատուկ իրավիճակում է՝ քաղելու համարառավելագույնը ԵՄ-ի հետ սկսվող այս նոր փուլից, քանի որ Վերածնունդ միջազգայինհիմնադրամի՝ ԱլԳ երկրների ինտեգրմանը վերաբերող վերջին ցուցանիշի համաձայն՝ Հայաստանն արդեն երկրորդ լավագույն դիրքում է շահելու համար ԵՄ ծրագրերին եւգերատեսչություններին իր մասնակցությունից:


Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետությունը կարող է, մասնավորապես, միանալ ԵՄ այնպիսի ծրագրերի,ինչպիսիք են շրջակա միջավայրին եւ կլիմայի գործողություններին վերաբերող LIFE-ը, որն ունի3.29մլրդ եվրոյի բյուջե 2014-2020թթ ժամանակահատվածի համար, գիտելիքին,նորարարությանը եւ կայուն զարգացմանն ուղղված HORIZON 2020-ը՝ 70.2 միլիարդ եվրոբյուջեով նույն ժամանակատվածի համար, կամ հայտնի ERASMUS PLUS-ը այլ ծրագրերիշարքում, քանի դեռ դրանց կանոնադրությունները եւ նպատակները թույլ կտան նմանմասնակցություն, կկատարվի ֆինանսական ներդրում եւ կստորագրվի երկկողմ փոխըմբռնմանհուշագիր:
Բացի այդ, հայ պաշտոնյաները կներգրավվեն այդ ծրագրերի կառավարման եւ ԵՄգերատեսչությունների գործունեության մեջ, ինչպիսիք են Եվրոպական ավիացիայիանվտանգության գործակալությունը (EASA), Շրջակա միջավայրի եվրոպականգործակալությունը (EAA), Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) եւ այլն՝ այդպիսովձեռք բերելով համաշխարհային առաջատար կառույցների փորձառությունն ու հմտություններըհամապատասխան ոլորտներում, որոնք կարող են փոխանցվել դեպի իրենց ազգային կառավարում:

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ