Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Անհաջողությունների պատճառը եղել է տարբերությունը չհանդուրժելը

Անհաջողությունների պատճառը եղել է տարբերությունը չհանդուրժելը
10.12.2013 | 17:24

Մշակութաբան Արա Նեդոլյանը, ով մասնակցում էր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված երթին, irates.am-ի հետ զրույցում ներկայացրեց հետևյալ դիտարկումը. «Հիմնական խնդիրը Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում այն է, որ մինչ այս պահը մարդիկ ավելի շատ գնահատում էին իրենց ուսադիրները, թե որ կուսակցությունից կամ քաղաքացիական խմբից են իրենք, քան այն հանգամանքը, որ կարևորագույն գործոնը մարդու իրավունքների պաշտպանության շուրջ միավորումն է: Մարդու իրավունքները հենց այն կատեգորիան է, որը չի ճանաչում տարբերակում՝ ըստ կուսակցական կամ խմբակային շահերի: Հնարավոր չէ պաշտպանել մարդու իրավունքները, եթե դու թույլ չես տալիս, որ դրսևորվի մեկ այլ խմբի դրոշը, գույնը: Եվ այս երթում մենք տեսնում ենք շատ դրական նախադեպ, երբ երթին մասնակցում են տարբեր գույների դրոշներով, որոնք միավորվում են մարդու իրավունքների պաշտպանության և դրսևորման արժեքներով: Այստեղ մենք տեսնում ենք կարմիր դրոշ, կարմիր-սև, բազմազանության դրոշ: Դրանք անարխիզմի տարբեր դրսևորումներն են»:

Արա Նեդոլյանից հետաքրքրվեցինք, թե արվեստագետներին չի՞ վերապահված այն դերը, որ երթերի ժամանակ ներկայացնեն նոր մտահղացումներ, մտցնել մշակութային նոր տարրեր:

«Ինչ-որ չափով, այո, այդ ամենը դեր խաղում է»,- ասաց Արա Նեդոլյանը: Սակայն, ըստ նրա, էական է հասարակության գիտակցության փոփոխությունը: Նա օրինակ բերեց Կիևի Եվրամայդանը, որտեղ մարդիկ հավաքվել են և հայտարարել, որ պատրաստ են ստեղծելու նոր ուկրաինական հասարակություն:

Արա Նեդոլյանի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ մեր հասարակությունը սովորաբար համախմբվում է հետընտրական գործընթացների ժամանակ, ընդդեմ կեղծված ընտրությունների: Ըստ Արա Նեդոլյանի՝ ընդդիմադիր ուժերի հաջողության գրավականը եղել է ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող քաղաքացիներին միավորելը, իսկ անհաջողության պատճառը իրենցից տարբեր դիրքորոշում ունեցողներից ձերբազատվելն է եղել: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում կարող է լինել միավորում:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ