Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

«Պուտինի այցելությունը Հայաստան հայ ժողովրդի նկատմամբ նրա արհամարհանքի դրսևորումներից մեկն է»

«Պուտինի այցելությունը Հայաստան հայ ժողովրդի նկատմամբ նրա արհամարհանքի դրսևորումներից մեկն է»
09.12.2013 | 17:31

«Պատից կախված հրացանը պետք է մի օր կրակի: Վաղ թե ուշ պատերազմը վերսկսվելու է, որից տուժելու է միայն հայ ժողովուրդը: Ոչ ոք չի հրաժարվի իր շահութաբեր բիզնեսից` հանուն հայ ժողովրդի, ոչ ոք չի հրաժարվի իր 200 մլն գումարից` հանուն հայ ժողովրդի: Պարզապես Պուտինը մեծ ցանկություն ունի զենք վաճառել նաև հայ ժողովրդին: Հետևաբար, Ղարաբաղի համար պայքարով առաջին հերթին շահագրգռված է նույն Պուտինը, ով իրականում ոչ թե մտահոգված է հայ ժողովրդի ճակատագրով, այլ իրականում զբաղվում է զենքի վաճառքով»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում, անդրադառնալով Հայաստանի` ՄՄ-ին միանալու, Պուտինի այցի, Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելուն ասաց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ ՍԱԴՈՅԱՆԸ` կոչ անելով հայ ժողովրդին շատ զգույշ լինել. «Եթե պատերազմ սկսվի, ապա դրա հիմքում ընկած են ոչ միայն աշխարհաքաղաքական մոտեցումները, այլև բիզնեսը: Իսկ թմրանյութերի բիզնեսից հետո ամենալավ ու շահութաբեր բիզնեսը զենքի վաճառքն է, որով և զբաղվում է ՌԴ նախագահ Պուտինը: Այս պայմաններում Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է շատ զգույշ լինեն: Եթե վաճառվում է մի քանի միլիարդ դոլարի զենք ու դրա հետևում կանգնած է ինչ-որ մի երկրի ղեկավար, ապա պետք է նախ հաշվարկել այդ ամենի հետևում եղած ատկատները, ու հաշվի առնել այն, որ` եթե վաճառվում է այդքան զենք, ապա դա պետք է նաև մի օր օգտագործվի»,-նկատեց բանախոսը:

Նա ափսոսանք հայտնեց, որ այսօր հայ երիտասարդների համար պայքարողներ չկան: «Պայքարողներն իրենք են` հայ երիտասարդները, որոնք այսօր ապրում են: Հույսներս միայն թարմացող սերունդն է, որ իր ասելիքն անպայման կասի»,- հուսադրեց Սադոյանը` հորդորելով չհուսահատվել:
«Ազգային դաշինք կուսակցության» նախագահը, խոսելով ՌԴ նախագահի` Հայաստան կատարած այցի մասին, նշեց, որ դա նրա կողմից հայ ժողովրդի նկատմամբ արհամարհանքի վառ դրսևորում էր. «Պուտինի վերջին այցելությունը Հայաստան նրա արհամարհանքի դրսևորման փայլուն օրինակներից մեկն էր: Այս տեսակետից, պետք է քայլեր ձեռնարկել ու ոչ թե պայքարել հանուն ինքնասիրահարվածների, այլ հանուն հայ ժողովրդի ազատության ու անկախության»,-ասաց բանախոսը` կարծիք հայտնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առաջին պատերազմ հրահրողը հենց Ռուսաստանն է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ