Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Հայաստանն ու ԱՄՆ-ի Կանզաս նահանգը տասը տարվա գործընկերներ են

Հայաստանն ու ԱՄՆ-ի Կանզաս նահանգը տասը տարվա գործընկերներ են
02.12.2013 | 17:50

ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 2-ից 7-ը Հայաստան են ժամանում ԱՄՆ Կանզաս նահանգի փոխնահանգապետ Դ-ր Ջեֆ Քոլյերը և Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լի Թաֆանելին: Նրանք կմասնակցեն մի շարք միջոցառումների, որոնք նվիրված են Կանզաս նահանգի հետ Հայաստանի գործընկերության 10-ամյակին, ինչպես նաև 25 տարի առաջ Հայաստանին պատուհասած Սպիտակի ողբերգական երկրաշարժի տարելիցին:

Կանզասի նահանգի հետ գործընկերության ծրագրի ներքո Հայաստանի հետ համագործակցություն է ընթանում մի շարք ուղղություններով, որոնք ներառում են ռազմական համագործակցությունից մինչև մարդասիրական ծրագրերի իրականացում, որոնք բոլորը նպատակ ունեն հզորացնել ու զարգացնել Հայաստանը: Որպես օրինակ նշենք համագործակցությունը Ոստիկանության ու Արտակարգ իրավիճակների նախարարության հետ հայկական 911 ծառայության ներդրման հարցում: Հետագա նախաձեռնությունների շրջանակում Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան՝ մարդասիրական նախագծերի իրականացման համար:
Փոխնահանգապետը կմասնակցի ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպած միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա զեկուցումով՝ ներկայացնելով 1988թ. իր փորձառությունը Հայաստանում: Գեներալ Թաֆանելիին կհյուրընկալի Պաշտպանության նախարարությունը, որտեղ նա կայցելի մի շարք ռազմական կառույցներ. նախատեսվում է հանդիպում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Խաչատուրովի հետ: Նա նաև կմասնակցի Հայաստանիև Կանզաս նահանգի հետ գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառմանն ուպաշտոնական ընդունելությանը:

Դիտվել է՝ 944

Մեկնաբանություններ