Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Իսկ քաղաքական պահանջներ չեն առաջադրվում

Իսկ քաղաքական պահանջներ չեն առաջադրվում
02.12.2013 | 15:13

Ազատության հրապարակ են եկել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Հանրահավաքն արդեն մեկնարկել է:
«Ժառանգություն» կուսակցությունից առաջինը ելույթ ունեցավ Դավիթ Սանասարյանը, ով հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան այսօր՝ դեկտեմբերի 2-ին, պատահական չի ընտրված, այլ ռուս դիվանագիտական համակարգը ուսումնասիրել է տարեթվերի օրացույցը, քանի որ 1920 թ. դեկտեմբերի 2-ին կնքվել է հայ-ռուսական պայմանագիր, որով էլ սկսվեց Հայաստանի խորհրդայնացումը: Դավիթ Սանասարյանն անդրադարձավ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ խաչ հուշարձանի բացմանը Երևանում՝ նշելով, որ այն կապամոնտաժվի:
«Նման հուշարձանները Հայաստանում կլինեն այն ժամանակ, երբ կլինի հայ–ռուսական բարեկամություն, այլ ոչ թե Հայաստանը նվաճելու ցանկություն»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը:
Երևանի Ազատության հրապարակում արդեն հավաքվել են մոտ 200 քաղաքացիական ակտիվիստներ, որոնք պատրաստվում են հանրահավաքի՝ ընդդեմ Մաքսային միությանը միանալու ՀՀ որոշմանը:
Քիչ առաջ ՀՀ պետական դրոշներով մի խումբ երիտասարդներ միացան, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ: Այստեղ են նաև ակտիվիստ, Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են և Հ. Թումանյանի արձանի պատվանդանի տակ տեղադրել ցուցապաստառներ՝ «Երկիրը վաճառքի հանած հանցագործ իշխանություն», «Ազատեք խցերը ձեզ համար», «Ինքնորոշում», «Ոչ ՄՄ–ին», «Ոչ Մաքսային միությանը», «Ոչ ճնշմանը, այո ինքնորոշմանը»:
Ազատության հրապարակում կան նաև ոստիկաններ՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ:

Դիտվել է՝ 2012

Մեկնաբանություններ